ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. 2019 թվականի նորաձևության միտումները

Kleo

Ամանորին կարևոր է ոչ միայն սեղանների գեղեցիկ զարդարանքներն ու տոնական ուտեստները, այլ նաև մեր արտաքին տեսքը: Հետևաբար եկեք պարզենք, թե ինչ կարելի է հագնել 2019թ.-ի Հողե խոզի տարում.

  • դեղին զգեստ` տարվա խորհրդանիշի պատվին,
  • կարճ սև զգեստ (սակայն ոսկեգույն զարդերով)` ֆինանսական վիճակի բարելավման համար,
  • գունավոր կոմբինիզոններ` գալիք տարում նորանոր հաջողություններ ունենալու համար,
  • բաց գույնի տաբատներ. հողե խոզը սիրում է հարմարավետություն և բնական գույներ,
  • զգեստներ` լայն թևերով. հնարավոր չէ անտեսել սեզոնի նորաձև հիթը,
  • սպիտակ վերնաշապիկներ` խաղաղության և ներդաշնակության համար,
  • գույնզգույն լեգինս` տոնական տրամադրություն ունենալու համար:

 

Կան նաև որոշ ընդհանուր առաջարկներ Ամանորին ժամանակակից look ունենալու համար.

  • Նոր տարին նշելու լավագույն հագուստը երեկոյան զգեստն է: Կարելի է ընտրել ցանկացած ոճի զգեստ, որը համապատասխանում է ձեր մարմնին: Օրինակ, ռոմանտիկ աղջիկներին սազում է շողշողացող և թեթև զգեստները, բայց ուժեղ կամքի տեր կանայք պետք է ընտրեն հագուստի ազատ ոճը:
  • Կիսաշրջազգեստի և վերնաշապիկի դասական համադրությունը ոչ պակաս կարևոր է: Բայց միևնույն ժամանակ պետք է կարողանալ գունային ճիշտ համադրություն կատարել: Այսպիսով, մանանեխի գույնի ատլասե վերնաշապիկը կարող եք կրել լայն փեշերով կիտրոնի գույնի կիսաշրջազգեստի հետ:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք հագուստի ընտրության հարցում որևէ խնդիր չեն ունենում: Ընդհանրապես, տղամարդիկ նախընտրում են հագուստի պահպանողական ոճը և չեն հավատում, որ կարող են հաջողության հասնել իրերի ճիշտ համադրության միջոցով:

2019-ի խորհրդանիշ գույները

Եթե ցանկանում եք, որ 2019 թվականի առաջին իսկ վայրկյանները հաջող անցնեն, անհրաժեշտ է ընտրել ամանորյա հագուստի և աքսեսուարների ճիշտ գույնը: Տարվա խորհրդանիշ գույնը ոսկեգույն երանգով մարջանագույնն է: Հետևաբար դեղինի և նարնջագույնի, ինչպես նաև բաց կանաչի և շագանակագույնի երանգներով հագուստը և զարդերը ճիշտ ընտրություն կլինեն: Նախընտրելի է բնական նյութերից`փայտից և կերամիկայից պատրաստված զարդերը:

Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա ընդհանուր առմամբ, ցանկալի է Ամանորը դիմավորել փափուկ կաշվե հարմարավետ կոշիկներով: Հեռախոսը, շրթներկը, հայելին և կանանցի այլ պարագաները կարող եք տեղավորել փոքրիկ դասական պայուսակի մեջ: Պայուսակը պետք է լինի հասարակ և գույնզգույն: 

Մազերի համար թրենդային է «dirty brunette»-ը, որը տաք և սառը երանգների իդեալական համադրություն է, մարջանագույնը, մեղրային փայլը, ձյունաճերմակ բլոնդը և իհարկե սևը...

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    34°  21° 
    16.06.2024
    32°  19° 
    17.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: