Վրաստանը 2018 թվականին. հիմնական զարգացումներ

2018 թվականը Վրաստանի համար բավականին հագեցած էր: Անցնող տարում Վրաստանը հասցրել է փոխել և´ նախագահին, և´ վարչապետին: 2018 թվականը օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցն էր: Տարին հարաբերականորեն կայուն էր Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների համար, տարին նաև Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների հաստատման տարի էր: 2018 թվականին Վրաստանը նշել է Առաջին ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակը: 2018 թվականը դարձավ նաև հարևան Հայաստանի և Վրաստանի ղեկավարների համար փոխադարձ այցերի տարի` ընդ որում երկու երկրների և´ հին, և´ նոր իշխանությունները հայտարարել են բարեկամության, աջակցության և համագործակցության մասին:
Վրաստան-Հայաստան. վարչապետերի փոփոխություն
Ինչպես և Հայաստանում, Վրաստանում ևս 2018 թվականին փոխվել են երկրի առաջին դեմքերը: Դեռ 2018 թվականի մարտին, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ոչինչ չէր կանխագուշակում հաջորդած հրաժարականները: Սակայն պետք է նկատել, որ դրանք որևէ բացասական ազդեցություն չթողեցին երկկողմ հարաբերությունների վրա:
Հետաքրքրական է, որ Հայաստանի նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կատարել են հենց Վրաստան, ինչով հաստատել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Եթե հիմնականում ներկայացուցչական լիազորություններով օժտված նախագահ Արմեն Սարգսյանի խնդիրը վրացական իշխանությունների հետ կապերում ջերմ մթնոլորտի ստեղծումն էր, ապա երկրի փաստացի ղեկավարի` վարչապետ Փաշինյանի այցը կոչված էր կապիտալացնելու այդ դրական ֆոնը վրացական կողմի հետ գործնական քննարկումների միջոցով:
Հետաքրքրական է նաև, որ Հայաստանի նորանշանակ վարչապետն այցելել է նաև Ջավախք` այնտեղ անելով կարևոր հայտարարություն. «Վրաստանը և վրացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի և հայ ժողովրդի գործողություններում չկա որևէ սպառնալիք, որևէ սադրանք վրացի ժողովրդի դեմ, և Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ վրացի ժողովրդի և Վրաստանի գործողություններում չկա որևէ սպառնալիք կամ սադրանք»:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարներն այս տարիներին բազմաթիվ աշխատանքային և պաշտոնական այցեր են կատարել Վրաստան, սակայն շատ հազվադեպ է եղել, որ այցելեն հայաբնակ Ջավախք: Վրաստան իր այցի շրջանակներում առաջինը Ջավախք այցելել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ամռանը. հենց Ջավախքում էլ կայացել է ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շվարնաձեի հետ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած բազմաթիվ այցերի ժամանակ Ջավախք չեն այցելել:
Հունիսի 13-ին իր հրաժարականի մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն պետք է նկատել, որ ինչպես Հայաստանի պարագայում, Վրաստանում կառավարության ղեկավարի փոփոխությունը որևէ բացասական ազդեցություն չթողեց երկու երկրների միջև հարաբերությունների վրա:
Հետաքրքրական է, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանում կառավարությունը կարող է գլխավորել Մամուկա Բախտաձեն, նա Facebook-ի իր անձնական էջում թարմացրել է լուսանկարը նույն այն նկարով, որը, որպես cover photo, ֆեյսբուքյան իր էջում կիրառում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատմական ընտրություններ
Վրաստանում 2018 թվականի նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունները, կարելի է անվանել պատմական: Առաջին հերթին, այդ ընտրություններում առաջին անգամ հաղթել է կին. Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը: Երկրորդ, դրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն էին. նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նախագահի պաշտոնը Վրաստանում կդառնա ավելի շատ արարողակարգային: Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում ընտրվել է 6 տարի ժամկետով: Ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող կուսակցության համար այս ընտրությունները դարձան 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը: Երրորդ, ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածումներն էլ անցյալի մեծ բեռով էին` նրանք նախորդ իշխանությունների` Միխայիլ Սահակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի դրածոներ են: Ու թեև քվեաթերթիկներում ընտրողները չեն գտել նախկին նախագահի և նախկին վարչապետի անունները, սակայն այս նախագահական ընտրությունները պայքար էր հենց այս երկու գործիչների միջև, որոնք վերջին տարիներին ոչ պաշտոնապես` կուլիսներից կառավարում են ընդդիմությունն ու իշխանությունը:
Հետաքրքրական է, որ Վրաստանի հայ բնակչությունն աջակցել է Սալոմե Զուրաբիշվիլիին, այն դեպքում, երբ ադրբեջանաբնակ շրջաններն աջակցել են Գեորգի Վաշաձեին: Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է իր թիմում ընդգրկել նաև շրջանի հայ բնակչության ներկայացուցչի: Նրա երկրորդ խոստումը վերաբերում է Ջավախքի էթնիկ հայերի կորցրած քաղաքացիությունը վերականգնելուն և երկքաղաքացիության թույլտվությանը, իսկ երրորդը` Ջավախքի բնակչության մոտ վրացերենի իմացությունը մինչև 90 տոկոսի մակարդակի բարձրացնելուն` հավելյալ, սակայն ոչ պարտադիր մեթոդների և միջոցների կիրառմամբ:
Առաջ դեպի ապագա
2018 թվականին Վրաստանում ամենավառ տնտեսական իրադարձությունը «սև ցուցակներում» գտնվող քաղաքացիների բանկային կրեդիտների զրոյացումն էր: Աղքատության և գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` ամփոփելով 2018 թվականի արդյունքերը: Աղքատությունը տարածքային ամբողջականության հետ միասին Վրաստանի հիմնական մարտահրավերներն են, ընդգծել է Բախտաձեն:
«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Վրաստանում, չի բացառվում, որ շուտով երկրում կհայտնվի սեփական Փաշինյանը, ինչպես Հայաստանում, կամ «դեղին բաճկոնները»` ինչպես Ֆրանսիայում», - կարծում են վրացի փորձագետները: Իսկ վրացական ընդդիմությունը որոշել է դիմել ՄԻԵԴ նախագահական ընտրությունների արդյունքերը չեղարկելու համար:
Այս ամենի ֆոնին Վրաստանը անվանվել է մեր տարածաշրջանի լավագույն երկիրը բիզնես վարելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ 2004-2013 թվականներին նա աշխատել է Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:
- Թբիլիսիում մեռած են գտել Վրաստանի խորհրդարանի պատգամավորին Վարկածներից մեկի համաձայն՝ խորհրդարանականը վերջ է տվել իր կյանքին:
- Վրաստանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի...
- Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը՝ Թբիլիսիում Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ:
- Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար...
-
20:48
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ
-
20:27
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է հյուպատոսությունները փակած ինը երկրների դեսպանների
-
20:26
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
-
20:09
Ալմաթիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
-
20:07
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
-
18:15
ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն
-
18:02
Արցախի ՄԻՊ-ը հանրությանը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
-
17:42
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
-
17:40
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
-
17:39
Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Արցախի պետնախարարը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը
-
17:36
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
17:34
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
-
16:35
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր
-
15:03
ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի
-
14:35
Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով
-
14:32
Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
-
14:26
«3+3» ձեւաչափը միտված է տարածաշրջանում արարմանը․ Լավրով
-
14:04
Լավրովն ասել է, որ Հայաստանը համաձայնվել է խաղաղությանը՝ թողնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում
-
14:00
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
-
13:52
Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայել 1-2 օրվա ընթացքում. Լավրով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 1,54 կմ/ժ