ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությանը

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա փուլը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի կառույցներին՝ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունը վերահաստատել է կուսակցության հանձնառությունը՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: