ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հայկական երկու մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Los Angeles Times-ին:

Նշվում է, որ շատերը հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշը կախելը նկարագրում են որպես ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:

Երկու դպրոցներում էլ դրոշները փակցվել են մինչև աշակերտների ժամանումը:   ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ասել է, որ տեսաձայնագրություններում երևում է, որ դպրոցների դարպասներին դրոշները փակցրել է ամբողջությամբ սև հագնված 1 կամ 2 մարդ: 

Կոնգրեսական Բրեդ Շերմանը դատապարտել է տեղի ունեցածը և իրավապահ մարմիններին կոչ է արել արարքի հեղինակներին ձերբակալելը դարձնել առաջնահերթ խնդիր:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: