ԱՄՆ-ը փոխում է մարտավարությունը Մեծ Մերձավոր Արևելքում

Վերջին շրջանում Միացյալ Նահանգներն ակտիվ քայլեր է ձեռնարկում իր զորքերը ոչ միայն Սիրիայից, այլ նաև Աֆղանստանից դուրս բերելու ուղղությամբ: 2018 թվականի դեկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Աֆղանստանում ամերիկյան զորախումբը զգալի կրճատելու մասին: Մասնավորապես նշվում էր, որ տուն կվերադառնա 7 հազար ամերիկացի զինծառայող(այժմ Աֆղանստանում ԱՄՆ ունի 14 հազարանոց զորախումբ): Սակայն այժմ ԱՄՆ-ը, կարծես թե, բանակցում է զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ հանելու մասին:
Հունվարի 28-ին Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալալզադը հայտարարեց, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների հերթական փուլում զգալի առաջընթաց է գրանցվել. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնագրի կետերի շուրջ, որոնք թույլ կտան ամերիկյան զորքերը դուրս բերել այդ երկրից: Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, Վաշինգտոնի գլխավոր պահանջն է երաշխիքներ տալ, որ այդ երկիրը չի վերածվի համաշխարհային ահաբեկչության հենակետի, ինչին թալիբները համաձայնություն են տվել:
Թերևս դժվար է պատկերացնել, թե գործնականում թալիբներն ինչպես են երաշխավորելու դա. ամերիկյան կողմի հետ բանակցում է շարժման չափավոր թևը, և վերջինիս գործնականում դժվար է լինելու համոզել շարժման բոլոր անդամներին զենքը վայր դնել, ավելին` թալիբներին երբեք դուր չի եկել Աֆղանստանի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների հեռանկարը, ինչին, ըստ էության, հանգեցնելու են ԱՄՆ հետ բանակցությունները: Ուստի, բանակցված կետերը կարող են գործնականում ոչ բոլորի կողմից ընդունելի և կիրառելի լինել: Բացի այդ, Աֆղանստանում թալիբները միակ ծայրահեղականները չեն. այս երկրում ակտիվ գործունեություն են ծավալում «Ալ-Քաիդա», «Իսլամական պետությունը» և ևս մի քանի տասնյակ ահաբեկչական խմբավորումներ, որոնք, կարծես թե, հակված չեն դադարեցնել իրենց գործունեությունը: Վերջիններիս վրա փոքր է նաև պաշտոնական Քաբուլի ազդեցությունը: Ընդ որում, թալիբների հետ ԱՄՆ բանակցությունների հաջողությունը լուրջ հարված կհասցնի աֆղանական իշխանությունների հեղինակությանը:
Այս բոլոր խնդիրները լավ հասկանում են նաև Վաշինգտոնում և թալիբների հետ համաձայնության գալու դեպքում դժվար թե ունենան Աֆղանստանում հակամարտության վերջնական կարգավորման պատրանքներ:
Սիրիայից և Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշումը, իհարկե, կարելի է բացատրել Թրամփի նախընտրական խոստումով: Թրամփի այս որոշումը կարող է պայմանավորված լինել նաև ներքաղաքական հարցերով. 2020 թվականին ԱՄՆ-ում կլինեն նախագահական ընտրություններ, իսկ ինչպես ցույց են տալիս սոցհարցումների արդյունքները, ամերիկացիների մեծ մասը հոգնել է դրսում պատերազմելուց:
Սակայն սխալ կլինի զորքերը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի որոշումը պայմանավորել միայն ներքաղաքական նկատառումներով: Դեռևս պարզ չէ, թե որն է Թրամփի այս որոշման վերջնական նպատակը, սակայն ակնհայտորեն զորքերի դուրսբերումը Սիրիայից և Աֆղանստանից չի նշանակում, որ Միացյալ Նահանագների համար դրանք կորցրել են իրենց նշանակությունը և ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից: Ավելի շուտ ԱՄՆ-ն ուղղակի փոխում է իր մարտավարությունը տարածաշրջանում: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ ո´չ Սիրիայից, ո´չ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի նշանակում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտ այդ երկրներում: Սիրիայի դեպքում, ամերիկյան օդուժը շարունակում է տեղակայված մնալ նույն ռազմաբազաներում, որտեղից հարվածներ էր հասցնում Սիրիայի տարածքին: Աֆղանստանում նույնիսկ զորքերի լիարժեք դուրսբերման դեպքում, ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի միջոցով պահում է իր ռազմական ներկայությունը:
-
12:20
Հայաստանում 2 միլիոն 193 հազար 307 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
-
12:01
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը. Բայդեն
-
11:52
Գերագույն Ռադան արգելել է դեղերի ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից. ԶԼՄ
-
11:31
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ
-
11:31
Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
-
11:26
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
-
11:23
Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է. Ղրիմի կառավարության փոխվարչապետ
-
11:20
Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել՝ ներառելով Ռուսաստանը
-
11:10
ԵՄ-ին անհրաժեշտ է եվրոպական բանակ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար. Բորել
-
11:01
Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտում
-
10:44
ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախադրյալներ է ստեղծում աշխարհում լարվածության աճի համար. Ստանիսլավ Զաս
-
10:31
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
-
10:20
Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել դատաքննությանը չարձագանքելու համար
-
10:16
Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվեց
-
10:11
ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը
-
10:06
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
-
09:57
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. Մեդինսկի
-
09:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:22
Բելգիան 21-օրյա կարանտին է մտցնում կապիկի ջրծաղիկով հիվանդների համար. ԶԼՄ
-
09:07
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 10,29 կմ/ժ