ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժողովրդավարությունն այլընտրանք չունի Արցախում

ժողովրդավար Արցախը չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի կազմում: Այս պնդմամբ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական կողմերը՝ հակադարձելով Արցախն Ադրբեջանի կազմում լայն իրավասություններով ընդգրկելու ադրբեջանական «առաջարկներին»: Օրեր առաջ Արցախում դատապարտված Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեի ազատ արձակման փաստը հերթական անգամ ապացուցեց այս պնդման իրավացիությունը: Հուսենյզադեն, ով երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախի սահմանն ապօրինի հատելու համար, արդեն տեղափոխվել է երրորդ երկիր՝ հրաժարվելով վերադառնալ Ադրբեջան:

Արցախի իշխանություններն այս քայլով ցույց տվեցին, որ Արցախում առաջնորդվում են օրենքի գերակայությամբ և հետևողական են միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման հարցում: Ճիշտ հակառակ պատկերն է Ադրբեջանում:

Ադրբեջանական իշխանությունները, միջազգային հետախուզում հայտարարելով Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, հերթական անգամ ցույց տվեցին, որ չեն հարգում միջազգային իրավունքը, այս դեպքում՝ միջազգային մարդասիրական իրավունքը:

Ադրբեջանում շարունակում են պնդել նաև գերիների փոխանակման՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքի կիրառման վրա, ինչն արդեն մերժել է պաշտոնական Ստեփանակերտը՝ հիմնավորելով, որ անթույլատրելի է նույն հարթության մեջ դիտարկել հայկական կողմում լուրջ հանցագործություններ կատարած ադրբեջանցիներին և պատահաբար սահմանը հատած ու Ադրբեջանում հայտնված հայ գերիներին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հուսեյնզադեին Ադրբեջանում գտնվող որևէ հայ գերու հետ փոխանակելու հարցին, ապա այստեղ Արցախի իշխանություններն առաջնորդվել են բացառապես միջազգային իրավունքի նորմերով: Հուսեյնզադեն ուներ ընտրության հնարավորություն և ազատ արձակվելուց հետո նախընտրեց տեղափոխվել երրորդ երկիր, ինչին որևէ կերպ չխոչընդոտեցին Արցախում:

Չճանաչված և դե յուրե միջազգային պարտավորություններ չունեցող Արցախն այսօր դրսևորում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի նորմերի հետևողական կիրառման լավագույն օրինակ: Այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ անթույլատրելի է խոսել Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու որևէ սցենարի մասին՝ անկախ լիազորությունների ու ինքնիշխանության չափերից ու տեսակներից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: