ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի՞ արդյոք Մակրոնին Հայոց ցեղասպանության շուրջ երկխոսություն սկսել Էրդողանի հետ

AFP

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարեց ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հռչակելու  մասին։

Մակրոնը նաև ընդգծեց, որ Ֆրանիսան շարունակելու  է աշխատանքները՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար և անձամբ ինքը փորձելու է այս հարցով երկխոսություն սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Առաջին հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ այս քայլով Ֆրանսիան դառնում է Հայաստանից հետո առաջին պետությունը, որն այսուհետ Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օր է ունենալու: Երկրորդ հայտարարությամբ Ֆրանսիան ցույց է տալիս, որ շարունակելու է հետևողականորեն պայքարել մարդկության հանդեպ իրականացված ոճրագործությունների և դրանց ժխտման ցանկացած դրսևորման դեմ: Սակայն ինչ վերաբերվում է Թուրքիայի նախագահի հետ երկխոսություն ծավալելուն (քայլ որ որևէ այլ պետության օրակարգում ներկայումս չկա),  ապա առնվազն այսօր դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է թվում։  

ժխտողականության քաղաքականություն որդեգրած Թուրքիայի իշխանություներն  արդեն իսկ խստորեն դատապարտել են Ֆրանսիայում ապրիլի 24-ը  հիշատակի օր հռչակելու մասին որոշումը` կրկին առաջ քաշելով օսմանյան մաքրազերծված արխիվները բացելու և  պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու Էրդողանի անհիմն առաջարկությունները և դրանից հրաժարվողներին մեղադրելով պատմական դեպքերը շահարկելու փորձի մեջ: (Նշենք, որ հայկական կողմը բազմիցս է նշել, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերն իրողություն են և չեն կարող քննարկման առարկա դառնալ պատմաբանների կողմից):

Եվ չնայած նրան, որ Մակրոնն իր խոսքում նաև հստակ ընդծեց, որ «Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ», այդուհանդերձ նշենք, որ Ցեղասպանության մասին հիշատակելը հուզումների ալիք է բարձրացրել Թուրքիայում: Ասվածի վառ օրինակ է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի քննադատությունն առ այն, որ «անցյալում եղած ցավալի իրադարձությունները քաղաքական հաշիվների մեջ օգտագործելը երկու հասարակությունների միջև կամուրջ գցելուն չի օգնի»: Ավելին, Թուրքիայի ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավարն  ավելի հեռուն գնալով նախօրեին կոչ արեց Հայաստանի քաղաքացի 100 հազար անօրինական ներգաղթյալներին արտաքսել Թուրքիայից։

Կարելի է փաստել, որ Թուրքիայում դեռևս չկա այնպիսի քաղաքական ուժ, որը պատրաստ կլինի երկխոսություն ծավալել Ցեղասպանությունը ճանաչելու շուրջ:  Ավելին, այսօր Թուրքիայում պետական մակարդակով մեծ ռեսուրսներ են հատկացվում տարբեր օտարեկրյա կազմակերպություններին` Հայոց ցեղասպանության փաստերն աղավաղելու և այլ լույսի ներքո ներկայացնելու համար:   

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: