ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լuxury Launches-ն անդրադարձել է հայ ոսկերչի՝ թուրք սուլթանի համար պատրաստած բացառիկ հրացանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Luxury Launches կայքն անդրադարձել է հայ ոսկերիչներին` մասնավորապես ներկայացնելով նրանցից մեկի՝ սուլթան Մահմուդ I-ի համար ոսկուց և արծաթից պատրաստված  բացառիկ հրացանը, որը զարդարված է ադամանդներով և զմրուխտներով:

«Թեև աշխարհում քչերին է հայտնի, սակայն Հայաստանը բարձրակարգ ոսկերիչների երկիր է, որոնցից մի քանիսի արմատները դարերի պատմություն ունեն: Նրանց ստեղծած արվեստի գործերը բարձր են գնահատվում (սկսած Օսմանյան կայսրության դարաշրջանից), և եթե հավատանք արձանագրություններին, ապա հայերն աշխարհում առաջինն են մշակել մետաղն ու այն նախշազարդել: Դրա վառ ապացույցը Մահմուդ I-ի համար պատրաստված հրացանն է»,-գրում է աղբյուրը` հստակեցնելով, որ բացառիկ նմուշի հեղինակը սուլթանի քրիստոնյա ոսկերիչ Հովհաննես Աղա Դյուզն է:

 

Հրացանը Մահմուդի համար ծառայել է որպես արարողակարգային օբյեկտ: Ոսկերչի վարպետության շնորհիվ հնարավոր է դարձել հրացանի մեջ տեղավորել նաև գրելու հարմարանքներ, ինչպես նաև ոչ պակաս ճոխ դաշույն:

«Հայազգի ոսկերիչներն Օսմանյան կայսրության ժամանակահատավածում համարվել են աշխարհում լավագույնը: Նրանք ոսկյա և արծաթյա իրեր պատրաստելուց բացի զբաղվել են նաև զենք-զրահի, ծիսական իրերի զարդարմամբ, թանկարժեք քարերի փայլեցմամբ: Եվ տեսնելով սուլթան Մահմուդ I-ի համար պատրաստված հիանալի հրացանը՝ իրոք չենք կարող չհամաձայնել, որ հայերը մեծ ճաշակ ունեն այս հարցում»,- գրում է աղբյուրը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: