ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պենտագոնը հայտարարել Է ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների արդիականացման անհրաժեշտության մասին

tass.ru

ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն  արդիականացման կարիք ունեն: Ինչպես գրում է Արմենպրեսը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Փիթեր Ֆենտան, միջուկային զսպման հարցերով կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալիս:

«Եկել է ժամանակը համակարգելու պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների ջանքերը… մինչև 2040-ական թվականները շարժունակ, ունիվերսալ, կատարելագործված միջուկային մարտագլխիկների ստեղծման ուղղությամբ»,- Ֆենտայի խոսքից մեջբերում է անում Defense News թերթը: Եթե դա չարվի, նշել է պաշտոնաթող դերծովակալը, ապա ԱՄՆ-ը «ենթարկվում է պոտենցիալ հակառակորդների տեխնոլոգիական զարգացմանը հասնել չկարողանալու վտանգին»:

ԱՄՆ-ի միջուկային զինանոցի արդիականացումը և սպասարկումը կպահանջի առնվազն 494 միլիարդ դոլար առաջիկա 10 տարվա ընթացքում, ինչի մասին ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Բյուջետային վարչության՝ հունվարի վերջին հրապարակված զեկույցում

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: