Արցախյան կարգավորում. ոտքի վրա հանդիպումներ, կամ մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ

Ղարաբաղյան թեման, որը 2016թ.-ի փակուղային իրավիճակից հետո վերջին շրջանում կրկին ակտիվացել էր, կարծես թե, կրկին դադար է ստացել: Մյունխենի անվտանգության համաժողովի հետ կապված արհեստածին սպասումները ևս չիրականացան: Թեմայով զբաղվող փորձագետները կանխատեսում էին եթե ոչ Փաշինյան-Ալիև, ապա գոնե Մնացականյան-Մամեդյարով հանդիպում: Եվ չնայած մինչ մյունխենյան համաժողովը և՛ Զոհրաբ Մնացականյանը, և՛ Էլմար Մամեդյարովը խոսում էին Մյունխենում հնարավոր երկխոսության մասին, նրանց խոսքերի երանգավորումներից հնարավոր էր հասկանալ, որ հանդիպումը վերջնականապես հանաձայնեցված չէր:
Իսկ ո՞վ կարող էր նմանատիպ հանդիպում կազմակերպել Մյունխենի միջանցքներում: Առաջին հերթին, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների՝ հունվարին Փարիզում ունեցած հանդիպումից հետո այնքան լավատեսություն կար, որ կողմերը կարող էին առանց որևէ մեկի միջնորդության հանդիպել Մյունխենում: Առավել ևս, որ Մամեդյարովը նույնիսկ հայտարարել էր, որ Գերմանիայում «հնարավոր է՝ քննարկվի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթաժողովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի հավանականությունը»:
Երկրորդ, նմանատիպ հանդիպում կարող էին կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ովքեր Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպումից հետո, թվում էր, կորցրել էին գործընթացի թելերը: Երրորդ, դա կարող էր կազմակերպել նաև ՌԴ-ն՝ ի դեմս Լավրովի , առավել ևս, որ վերջինս Մյունխենում ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկեց ղարաբաղյան հակամարտության թեման: Դավոսի հանդիպումից հետո, երբ բոլորը Փաշինյան-Ալիև մեկուկես ժամ տևողությամբ հանդիպման մեջ տեսնում էին ԱՄՆ ձեռքը՝ ի դեմս Բոլթոնի, ռուսական կողմը կարող էր հավասարակշռել «ամերիկյան առավելությունը»: Եվ չորրորդ, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող էր նախապես կազմակերպված լինել հենց համաժողովի կազմակերպիչների կողմից, չնայած Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար կա սահմանված ձևաչափը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, սակայն նույնիսկ ՀՀ նախագահ Սարգսյանն էր նախապես խոսել այնտեղ արցախյան հարցով ինչ-որ քննարկումների հնարավորության մասին:
Սակայն անգամ ոտքի վրա հանդիպում, ինչպես ասում էր Մամեդյարովը, տեղի չունեցավ: Պատճառը, կարծես, նրանում է, որ ղաբարաղյան հակամարտությունը կրկին սուղ շրջան է ապրում: Չխաչվող դիրքորոշումներն ու սեփական կարմիր գծերը չհատելու ձգտումը կրկին վերադարձել են բանակցությունների սեղան: Եվ չնայած որոշ ժամանակ առաջ ոմանց մոտ (այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների) Ղարաբաղյան հիմնահարցով փակուղուց դուրս գալու հույսեր էին արթնացել, կարգավորման գործընթացն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից: Հնարավոր է՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը կարողացել էին հանգել որոշ մակերեսային պայմանավորվածությունների, այդ թվում՝ ուղղված իրենց ներքին քաղաքականություններին:
Սակայն չհաջողվեց երկար «խաղաղություն խաղալ»: Դրա համար էլ Ադրբեջանը չհասունացավ, և հակասությունները հարթել չհաջողվեց: Այդ իսկ պատճառով կրկին առաջնահերթ դարձավ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը միանգամից կանգնեցրեց առանց այն էլ խլեցված երկխոսությունը:
Այդ դեպքում, ի՞նչ սպասել մոտ ապագայում: Այս պահին չի բացառվում ՌԴ հնարավոր ակտիվացումը. ինչպես պատմությունն է փաստում, որոշիչ պահերին ՌԴ հանդես է գալիս կա՛մ հանդիպում նախաձեռնողի, կա՛մ նոր բանակցային գաղափարների կատալիզատորի դերում: Առավել ևս, որ ՌԴ համար մեր տարածաշրջանում ոչ բարենպաստ ժամանակաշրջան է և այդ երկիրը փորձում է վերադարձնել ղարաբաղյան կարգավորման «առաջատարության արմավենին»: Սպասելի է նաև Փաշինյան –Ալիև հանդիպման կարզմակերպման որոշակի սառեցում. չնայած ԶԼՄ-ները քննարկում են այդպիսի հանդիպման հնարավորությունն ԱՄՆ-ում, սակայն, կարծես թե, կողմերն այսօր այդ ձևաչափին պատրաստ լինելուց բավական հեռու են:
Զարմանալի չէ, որ Դավոսից հետո Ալիևն ու Փաշինյանը միմյանց «այլ երես» ցույց տվեցին: Մինչդեռ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները չեն դադարում կրկնել, որ «մենք միմյանց ասելիք ունենք»: Կցանկանա՞ն Փաշինյանն ու Ալիևն այդ «ինչ-որ բանն» իրար ասել: Մեկ այլ հարց է՝ ու՞մ ներկայությամբ: Եվ , ի վերջո, իսկ նրանք ցանկանո՞ւմ են այսօր ոչ միայն հարցեր ունենալ, այլև՝ պատասխաններ:
Ցավոք, ղարաբաղյան կարգավորման գործընթացում պարբերաբար իրավիճակներ են ստեղծվում, երբ այս հարցի լուծումը ոչ միայն կոնֆլիկտի երեք կողմերի, այլև արտաքին խաղացողների հետաքրքրություններին է հատվում: Ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում լարված իրավիճակը չի կարող ազդեցություն չունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Մյունխենը ցույց տվեց, որ այստեղ երկու հետքայլն արվել են: Մնում է սպասել քայլ առաջին, որը կնվազեցնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախն ու Արցախյան հարցը Եվրախորհրդարանի ուշադրության կենտրոնում Ընթացքի մեջ է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը և օրակարգային հարցերից մեկը նաև Լաչինի միջանցքի փակ լինելու...
- Երևանում տեղի ունեցավ «Ճոճանակ։ Արցախյան հակամարտություն․ 30 տարվա աղմուկն ու լռությունը, բանակցություններ և ոչ միայն» գրքի շնորհանդեսը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի 30 տարիների, դրանց շուրջ հանրության հետ տարված աշխատանքի, հանրային...
- Ռուսական ուժերը ձախողել են իրենց պարտականությունները. ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների...
- ԱՄՆ-ը կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար...
- Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊԲ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
-
20:48
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ
-
20:27
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է հյուպատոսությունները փակած ինը երկրների դեսպանների
-
20:26
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
-
20:09
Ալմաթիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
-
20:07
Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
-
18:15
ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն
-
18:02
Արցախի ՄԻՊ-ը հանրությանը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
-
17:42
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
-
17:40
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
-
17:39
Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Արցախի պետնախարարը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը
-
17:36
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
17:34
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
-
16:35
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր
-
15:03
ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի
-
14:35
Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով
-
14:32
Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
-
14:26
«3+3» ձեւաչափը միտված է տարածաշրջանում արարմանը․ Լավրով
-
14:04
Լավրովն ասել է, որ Հայաստանը համաձայնվել է խաղաղությանը՝ թողնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում
-
14:00
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
-
13:52
Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայել 1-2 օրվա ընթացքում. Լավրով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ