ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Փոխվարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին

gov.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի կառավարության համագործակցության համակարգմանը նվիրված առաջիկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Քննարկվել է առաջիկա հանդիպման օրակարգն ու մտքեր են փոխանակվել Հայաստանի զարգացմանն աջակցող կազմակերպությունների հետ առավել արդյունավետ աշխատանքները համակարգելու և համատեղ ծրագրերն իրականացնելու գործուն մեխանիզմների վերաբերյալ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հիմքում պետք է լինեն ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները, միջազգային կազմակերպությունների հետ միջնաժամկետ համագործակցության փաստաթղթերը և, իհարկե, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա ճանապարհային քարտեզը: Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է բոլոր դոնոր կազմակերպությունների ծրագրերը համատեղել համընդհանուր պատկեր ստանալու, ոլորտային խնդիրները վերհանելու և կառավարության առաջնայնությունների հետ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի համապատասխանությունն ապահովելու նպատակով: 
Զրուցակիցները համակարծիք էին, որ կառավարության ոլորտային ծրագրերի հաստատումից հետո նաև համակարգման հարթակն օգտագործելով հնարավոր է կառուցողական մթնոլորտում արդյունավետ աշխատանք իրականացնել և հաջողություններ գրանցել բոլոր ուղղություններով բացերի վերհանման և իրականցվող աջակցության ծրագրերի առաջխաղացման գործում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 8 կմ/ժ
18 C°
 
13°  23° 
23.05.2019
13°  24° 
24.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: