ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտակարգ դրություն ԱՄՆ-ում. Թրամփը խստացնում է խաղի կանոնները

libertadusa.com

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու իր որոշման մասին:  Այս քայլն ուշագրավ է նրանով, որ Թրամփն այս կերպ կարող է շրջանցելով Կոնգրեսը 8 մլրդ դոլար ստանալ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:

Նշենք, որ  նախագահի կողմից ստորագրված փաստաթուղթն այլևս չի ներկայացվելու Կոնգրեսի հաստատմանը և ուժի մեջ է մտնելու Դաշնային ռեգիստրում հրապարակվելուց անմիջապես հետո: Արտակարգ իրավիճակների ժամանակ ԱՄՆ նախագահի անմիջական վերահսկողության տակ են անցնում տնտեսական, պաշտպանական, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, այդ թվում՝ նախագահը լիազորություն է ստանում իր հայեցողությամբ տնօրինելու այդ ոլորտներից ստացվող եկամուտները:

Սակայն հատկանշականն այն է, որ ԱՄՆ-ում 1976թ.-ին ընդունված Արտակարգ իրավիճակների ազգային ակտ (National Emergencies Act) օրենքի համաձայն` երկրի նախագահն արտակարգ դրություն կարող է հայտարարել միայն բնական աղետների, երկրում տիրող խժդժությունների, համաճարակի, ազգային անվտանգությանը կամ տնտեսությանը սպառնացող վտանգների ժամանակ:  ԱՄՆ պատմության մեջ այդպիսի դեպքեր բազմիցս են եղել: Այսպես օրինակ, 1933 թ.-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը արտակարգ դրություն մտցրեց բանկերի սնանկացման պատճառով: Իր հրամանագրով բանկերը ժամանակավորապես փակվեցին՝ դրանց գործունեությունը բարելավելու նպատակով: 1970-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը արտակարգ դրություն հայտարարեց` փոստային աշխատողների զանգվածային գործադուլների պատճառով:  2001 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն արտակարգ դրություն սահմանեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: Իսկ 2009թ.-ին Բարաք Օբաման դիմեց նմանատիպ քայլի "խոզի գրիպի" համաճարակի ժամանակ:

Ուշագրավն այն է, որ ինչպես երևում է վերոնշյալից ԱՄՆ պատմության մեջ դեռևս չի եղել այնպիսի դեպք, որ արտակարգ դրություն հայտարարվի ներգաղթյալների դեմ պայքարելու համար: Դեմոկրատների պնդմամբ` Թրամփի այդ որոշումը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը: Այս կապակցությամբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեն արդեն իսկ հետաքննություն է սկսել՝ պարզելու այդ քայլի օրինականությունը և այն, թե որքանով է արդարացված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար օգտագործել Պենտագոնի համար նախատեսված ֆոնդերը:

Նշենք, որ ներկայում Թրամփի այս որոշումն արգելափակելու երկու տարբերակ կա: Առաջինը` ԱՄՆ սահմանդրության համաձայն,  բավարար ապացույցներ ունենալու դեպքում որոշումը հնարավոր է անօրինական ճանաչել և չեղյալ հայտարարել դատական իշխանության միջոցով:  Հարկ է նկատել, որ այս ուղղությամբ ԱՄՆ 16 նահանգի իշխանություններ, իրենց հերթին, արդեն իսկ հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի հյուսիսի օկրուգային դատարան` պահանջելով ժամանակավոր արգելք սահմանել արտակարգ դրություն հայտարարելու որոշման վրա: Այս կերպ 16 նահանգների իշխանությունները նպատակ են հետապնդում նաև Թրամփին թույլ չտալ խախտել իշխանությունների տարանջատման հիմնական սկզբունքը, այն է` առանց Կոնգրեսի համաձայնության միջոցներ հատկացնել պատի կառուցման համար: Երկրորդ`արտակարգ իրավիճակ սահմանելու որոշումը կարող է չեղյալ համարվել, եթե Կոնգրեսում բանաձև ներկայցվի և երկու պալատներն էլ քվեարկեն դրա օգտին, իսկ նախագահն էլ իր հերթին չօգտագործի վետոյի իր իրավունքը: 

Սակայն ինչքանով կհաջողվի խոչընդոտել Թրամփի որոշմանը միանշանակ ասելը դժվար է: ԱՄՆ նախագահն, ինչպես երևում է, հավատարիմ է 2016թ.-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ տված ներգաղթյալների դեմ պայքարելու իր խոստմանը, որն ի դեպ կարելի է դիտարկել նաև որպես 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում անօրինական ներգաղթյալներից դժգոհող ընտրազանգվածներին իր կողմը գրավելու միջոց:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: