ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին անգամ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը կին է

ТСН

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հրամանով ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ SPA սաուդական լրատվական գործակալությանը հղումով:

Թագավորական հրամանագրում նշվում է, որ Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան է նշանակվել արքայադուստր Ռիմա Բինթ Բանդար Բին Սուլթան Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը: Հայտնի է, որ նորանշանակ դեսպանն արքայազն Բանդարի դուստրն է, որը 22 տարի (1983-2005թթ.) եղել է Վաշինգտոնում սաուդական դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Արքայադուստր Ռիման կրթություն է ստացել ԱՄՆ-ում՝ պատմական ժառանգության պահպանման բնագավառում: 2014 թվականին նա ներառվել է Forbes-ի՝ արաբական երկրներում 200 ամենաազդեցիկ կանանց ցանկում: Մինչ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Սպորտի գլխավոր ֆեդերացիայի ղեկավարի ներկայացուցչի պաշտոնը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: