ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալական խոհանոց. պատրաստում ենք «պաստա կարբոնարա»

TripAdvisor

Ավանդական իտալական խոհանոցը գուրմանները համարում են աշխարհի հրաշալիքներից: Իտալական խոհանոց ասելով հասկանում ենք ոչ միայն սննդի ընդունումը, այլ այն յուրահատուկ արարողակարգը, երբ ամենաթանկ բանը` ժամանակը, անցկացնում ենք ընկերների և մտերիմների հետ շփվելով:

Իտալիայի ազգային խոհանոցը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին: Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները, ուստի իտալական խոհանոցը բազմազան է:

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես Նոր աշխարհի բացահայտումից հետո, երբ իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:

Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ժողովուրդների մշակութային ազդեցությունը, ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար:

Իտալական խոհանոցի հիմնական առանձնահատկությունը պարզությունն է: Շատ ուտեստներ բաղկացած են 4-ից 8 բաղադրիչներից: Այստեղ շեշտը ոչ այնքան մթերքի, որքան նախապատրաստման և բուն պատրաստման գործընթացի վրա է: Իտալիայի յուրաքանչյուր շրջան աղցանների, ապուրների,  խմորեղենի և աղանդերի համար ունի իր բաղադրատոմսը:

Սպագետի Կարբոնարա կամ Պաստա Կարբոնարան, չնայած, որ իտալական ուտեստ է, այն տարածված է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեզ մոտ: Հանքագործների կողմից «հայտնաբերված» այս պարզ ուտելիքը գրավել է շատերի սրտերն ու ստամոքսները:

Բաղադրություն 

սպագետտի - 200 գր

բուսայուղ

Սխտոր - 1 պճեղ 

սոխ - 1 գլուխ

բեկոն - 200 գր

սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ

պանիր պարմեզան - 50 գր

ձու - 2 հատ (դեղնուց)

աղ - 20գր

պղպեղ սև - ըստ ճաշակի

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

  1. Սպագետտին եփում ենք մոտ 2 լիտր աղաջրի մեջ (20 գր աղով), ցանկալի է տուփի վրա նշված ժամանակից մի քանի րոպե պակաս, որպեսզի սպագետտին փոքր-ինչ պինդ լինի։ Այնուհետև վերցնում ենք կրակից, լցնում քամիչի մեջ և ձիթայուղով համեմում։
  2. Մինչ սպագետին պատրաստվում էր, գլուխ սոխը երկարությամբ կտրատում ենք, բեկոնը մանր կտրում ենք, դեղնուցը`սպիտակուցից առանձնացնում։ Կարբոնարայի համար պետք է ընտրել այնպիսի բեկոն, որն ավելի շատ միս է, քան` ճարպ: Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում` միջին ուժեղության կրակի վրա տաքացնում և կտրատած բեկոնն ու սոխը, ճզմված սխտորի հետ միասին տապակում ենք 1,5-2 րոպե ` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
  3. Վերցնում ենք թավան կրակի վրայից: Խորը տարայի մեջ հարում ենք ձվի դեղնուցը սերուցքի և քերած պարմեզան պանրի հետ: Ավելացնում ենք աղ և պղպեղ, ևս մեկ անգամ հարում:
  4. Նախապես պատրաստված սպագետիի վրա ավելացնում ենք արդեն տապակված սոխն ու բեկոնի կտրոները: Այնուհետև դրա վրա լցնում ենք սերուցքով սոուսը և անընդհատ խառնելով թույլ կրակի վրա 30 վայրկյան տաքացնում։

 Մատուցում ենք տաք վիճակում, թարմ քերած պանրով: Բարի ախորժակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: