Հայ-իրանական հարաբերություններն ու Փաշինյանի ուշացած այցը

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան, որի ընթացքում կայացան բարձր մակարդակի բանակցություններ Իրանի իշխանությունների հետ` այդ թվում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի, ով միշտ չէ, որ ընդունում է օտարերկրյա ղեկավարներին: Հանդիպումներն անցել են բավականին ջերմ մթնոլորտում, կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների երկուստեք կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել դրանք էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
Սա թերևս համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չկատարելու ՀՀ նոր իշխանությունների հավաստիացումներին: Ընդ որում, պետք է նկատել, որ շրջադարձեր չեն կատարվել ոչ միայն երկկողմ հարաբերությունների բնույթում, այլ նաև օրակարգային հարցերում: Փաշինյանի այցի ընթացքում քննարկված ծրագրերը և համագործակցության ուղիները կրկնում են նախորդ իշխանությունների օրակարգը: Այսպես, կողմերն ընդգծել են քաղաքական բարձր համագործակցությունը` հերթական անգամ նշելով, որ տնտեսական համագործակցության մակարդակը չի արտացոլում կողմերի միջև առկա ներուժը: Նշենք, որ հայ-իրանական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի կարևոր ծրագրերից է շարունակում մնալ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Վրաստանի և Ռուսաստանի հետ եռակողմ և քառակողմ տնտեսական համագործակցությունը:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը մեծացնելու հարցում դեռևս 2018 թվականի մայիսին կնքված Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման կարևորությունը խորհրդարանների կողմից: Այստեղ հետաքրքիր է, որ համաձայնագիրը վավերացված չէ այդ թվում նաև Հայաստանի կողմից, որը, լինելով Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի կնքման նախաձեռնությամբ հանդես եկող կողմ, պետք է ավելի շահագրգռված լիներ դրա հնարավորինս արագ վավերացմամբ և կյանքի կոչմամբ: Բացի այդ, համաձայնագրի վավերացումն այցին ընդառաջ կարող էր բավականին դրական ազդակ հաղորդել հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար:
Թեև ՀՀ իշխանությունները վերջին մեկ տարում պարբերաբար ընդգծում են Հայաստանի համար հարևան երկրների` մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, սակայն պետք է նկատել, որ այս ընթացքում Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործնական քայլեր չեն արվել` ի տարբերություն Վրաստանի: Ավելին, եղել են մի շարք հայտարարություններ, որոնք երկկողմ հարաբերություններում որոշակի անհանգստություն են առաջացրել: Թերևս այս շարքում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Իրանի հետ սահմանը կարող է ամեն պահի փակվել: Ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերություններում որոշակի բացատրությունների կարիք կա, այդ մասին է վկայում նաև այն, որ Փաշինյանը հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Իրանի իշխանություններին հավաստիացնում է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացներում չկա որևէ այլ երկրի հետք:
Ամփոփելով կարելի է ասել, որ վարչապետի այցն Իրան, չնայած բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված, օրակարգային առումով որևէ նոր բան չէր պարունակում, ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում վերաբերում էին արդեն իսկ իրականացման փուլում գտնվող կամ վաղուց քննարկվող ծրագրերին:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում:
- Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին,...
- Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու...
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։
- Ակնկալիքներ Կապանում իրանական հյուպատոսությունից Հյուպատոսությունները երկրից դուրս գործող տնտեսական դիվանագիտության սուբյեկտներ են, առևտրական ներկայացուցչությունների...
-
01:27
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին
-
01:04
Պուտինը կարող է մասնակցել «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը. Էրդողան
-
00:02
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր
-
23:58
Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ (Sputnik Արեմենիա)
-
23:50
Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
-
23:17
Թուրքիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Էրդողան
-
22:21
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ԼՂ-ում
-
22:15
Կձևավորի՞ ՌԴ-Չինաստան զույգը նոր բևեռ
-
21:17
ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն
-
19:00
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան
-
18:42
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում լարվածությունը կհաղթահարվի. Լավրով
-
18:00
Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ»
-
17:35
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
-
17:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը բարդացնում է իրավիճակը
-
17:03
ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմում է Կիեւի ռեժիմի կողմից․ ԱԳ նախարար Լավրով
-
17:00
Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
-
16:54
Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ
-
16:52
ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ռիգայում
-
16:24
Ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է
-
16:18
Հրվ. Կովկասում օտարերկրյա միջամտությունը առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 2,06 կմ/ժ