ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաքսավանի ծրագիրը ուղերձ է աշխարհին, որ ոչ մի թիզ հող տալու մտադրություն չունենք․ Վանեցյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի հարավային թև աշխատանքային այց է կատարել, որին միացել է նաև Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Արաքսի հովտում Արաքսավան կոչվող բնակավայր կառուցելու նախագիծ՝ վերաբնակեցման ընդհանուր ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ժամանակակից գյուղական ավան՝ քաղաքային տիպի, որը ապահովված կլինի կեցության և աշխատանքի լիարժեք պայմաններով, փոխանցում է News.am։

Ըստ նախագծի՝ բնակավայրում կկառուցվի 150 առանձնատուն, յուրաքանչյուր տուն կունենա երեք սենյակ՝ կից 1200 քմ տնամերձ հողամաս։

Արթուր Վանեցյանը ծրագիրը գնահատել է որպես մեր երկրի անվտանգության կարևոր երաշխիք՝ նշելով, որ «այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ողջ ժողովրդին և աշխարհին, որ ոչ մի թիզ հող տալու մտադրություն չունենք, և ընդհակառակը՝ այդ հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: