ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit. hաշված օրեր, անորոշություն և քաղաքական ճգնաժամ

BBC

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին անգամ մերժեց Brexit-ի պայմանների շուրջ Բրյուսելի և Լոնդոնի միջև 2018թ. նոյեմբերին համաձայնեցված պայմանագիրը:

Մարտի 12-ին քվեարկության դրված պայմանագիրը մերժվեց պատգամավորների ձայների 391 դեմ, 242 կողմ հարաբերակցությամբ: Այսօր` մարտի 13-ին ևս բրիտանական խորհրդարանում կայանալու է քվեարկություն Brexit-ի հարցով. այս անգամ խորհրդարանականները պետք է որոշեն` կո՞ղմ են արդյոք առանց որևէ գործարքի` «կոշտ» Brexit-ին (no deal Brexit), թե՞ ոչ: Եթե այսօրվա քվեարկության արդյունքներով խորհրդարանականները դեմ արտահայտվեն նաև «կոշտ» Brexit-ի տարբերակին, ապա մարտի 14-ին քվեարկության կդրվի Brexit-ի ժամկետների հետաձգման հարցը:

Եթե խորհրդարանը կողմ արտահայտվի Brexit-ի ժամկետների հետաձգմանը, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է պաշտոնապես դիմի Եվամիությանը համապատասխան դիմումով, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ներկայացվեն լուրջ հիմնավորումներ նախապես որոշված ժամկետների հետաձգման համար: Եվրամիությունը պետք է քվեարկության դնի ներկայացված դիմումը և միայն ԵՄ անդամ 27 երկրների կոնսենսուսային համաձայնության դեպքում կընդունվի որոշում հետաձգել Մեծ Բրիտանիային և ԵՄ-ի «ապահարզանի» ժամկետը:

Այսպիսով, Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման նախանշված ժամկետին` մարտի 29-ին, մնացել են հաշված օրեր, սակայն Մեծ Բրիտանիան դեռևս չի կայացրել գլխավոր որոշումը` «բաժանվել» Եվրամիությունից հետագա հարաբերությունները կարգավորող փաստաթղթով, թե՞ առանց դրա: Ստանալով երկրորդ մերժումը  խորհրդարանի կողմից, ըստ էության, Միացյալ Թագավորության կառավարությունն` ի դեմս վարչապետ Թերեզա Մեյի, կորցրեց վերահսկողությունը գործընթացի նկատմամբ և կանգնած է հրաժարականի, իսկ անձամբ Թերեզա Մեյը՝ նաև քաղաքական կարիերայի ավարտի շեմին:

Այս պահին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դժվար կանխատեսելի է, սակայն տարբերակներն այնքան էլ շատ չեն` Brexit-ի ժամկետների հետաձգում՝ այդ ընթացքում դեռևս չհստակեցված քայլերի իրագործման տեսլականով, կամ Թերեզա Մեյի կառավարության հրաժարական և երկրորդ հանրաքվե: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: