ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 615,67 դրամ ԱՐԾԱԹ - 228,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 310,84 դրամ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը

Politico.eu

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը, այն է՝ 412 անդամ, հանդես է եկել Brexit-ի հետաձգման օգտին, դեմ է քվեարկել 202 պատգամավոր: Եթե մինչև մարտի 20-ը խորհրդարանականները քվեարկեն Եվրամիության հետ համաձայնագրի օգտին, ապա Բրիտանիայի կառավարությունը պետք է խնդրագիր ուղարկի Բրյուսել՝ մինչև հունիսի 30-ը տեխնիկական հետաձգման մասին: Այնուհետև փոփոխությունները պետք է համաձայնեցվեն ԵՄ 27 անդամ պետությունների հետ: 

Սակայն այն դեպքում, եթե խորհրդարանականները մերժեն Brexit-ի շուրջ Մեյի գործարքը, ապա դրա օրը կփոխադրվի էլ ավելի երկարատև ժամկետով, ինչը հնարավոր կդարձնի Մեծ Բրիտանիայի մասնակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 27%
Քամի՝ 8 կմ/ժ
32 C°
 
22°  34° 
25.06.2019
22°  35° 
26.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: