ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Ալիև հանդիպումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է եղել

2019թ. մարտի 29-ին Վիեննայում կայացավ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Հանդիպումը ոչ միայն կողմերի, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր:

ԵԱՀԿ գործող նախագահը՝ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, Բրատիսլավայում ԱՄՆ-ի Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով. «Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»:

Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ը, որը իր պաշտոնական կայքում հրապարակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը. «Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցություններին միտված հետագա քայլերի իրականացմանը: Նա նաև ողջունում է նրանց հանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպես նաև շարունակելու երկխոսությունը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորում գտնելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն նույնպես հանդես եկավ հայտարարությամբ. «Եվրամիությունը ակնկալում է Վիեննայի պայմանավորավածությունների իրականացում՝ հումանիտար ոլորտում միջոցառումների մշակման, ինչպես նաև բնակչության խաղաղության պատրաստման համար միջոցառումների մասով: Պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»:

Միաժամանակ ՄԱԿ-ը և ԵՄ-ն հայտնեցին իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հանդիպմանն անդրադարձել են նաև տարբեր երկրների վերլուծաբաններ: Մասնավորապես՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն ընդգծել է, որ ժամանակ է հարկավոր լինելու այս ղեկավարներին միմյանց լեզուն հասկանալու և դիրքորոշումները հստակեցնելու համար: Վաշինգտոնի «Քարնեգի» հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը նշել է, որ Բաքուն ավելի դժվար է հասնելու Փաշինյանի հետ համաձայնության, քան Սարգսյանի հետ:

Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ հանդիպումն ու երկու առաջնորդների երկխոսությունը որոշակի դրական սպասումներ է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Սակայն հանդիպումից հետո Ի. Ալիևի արած հայտարարությունն ու ընդհանուր հռետորաբանությունը ցույց են տալիս, որ իրական դրական տեղաշարժեր ակնկալելու հիմքեր, կարծես, դեռ չկան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: