ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Ճգնաժամ Լիբիայում. 147 զոհ և 614 վիրավոր

Рамблер/новости

Լիբիայում շարունակվող մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 147-ի, վերքեր էստացել 614 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված էերկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ:

«Ճգնաժամ Լիբիայում. 147 զոհ և 614 վիրավոր: ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ է տեղավորել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում վիրավորներին օգնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ, որ հրապարակված է կազմակերպության Twitter-ում:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան և Սուրման քաղաքների նկատմամբ: Նաև բանակի օդուժը հարված է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետևանքով չեղարկվել են բոլոր չվերթները: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արևելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձևավորված և միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արևելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6 կմ/ժ
16 C°
 
  18° 
24.10.2019
  18° 
25.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: