ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 528,19 դրամ ԱՐԾԱԹ - 255,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 222,19 դրամ

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Reuters

Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ-Սաուդը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, հայանպաստ գործիչ Ադամ Շիֆի հետ և մեղադրել Թուրքիային Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է կոնգրեսական Շիֆի պաշտոնական կայքը:

Հանդիպումը, որը կայացել է ապրիլի 26-ին Վաշինգտոնում, տևել է երկու ժամ. երկկողմ հարցերից ու Կալիֆոռնիայում Սաուդյան Արաբիայի ներդրումներից զատ, քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: 

Արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ-Սաուդն ասել է. «Սաուդյան Արաբիան նույնպես Օսմանյան կայսրության ժամանակ խիստ ճնշման տակ է եղել, և Օսմանյան դարաշրջանում մեր պատմության մեջ որևէ հաճելի հիշողություն չի մնացել: Թուրքիան Հայոց ցեղասպանության հիմնական մեղադրյալն է և չի կարող մտահոգություններ հայտնել մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության թեմայով, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել»:

Դեսպանը խոստացել է ֆինանսավորել բանաձևի ընդունման համար տարվող լոբբիստական աշխատանքը: Նա նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը վերջին տարիներին միշտ եղել է Ռիադի համար մտահոգության աղբյուր:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 3 կմ/ժ
2 C°
 
   
17.12.2019
   
18.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: