ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ հանդիպման լուրը

(Joshua Roberts/Reuters)

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է ապրիլի 26-ին տարածված տեղեկությունն այն մասին, որ կոնգրեսականը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ. լուրը տարածվել է կեղծ կայքի միջոցով, դրանից օգտվել են ինչպես հայկական, արաբական, այնպես էլ օտարալեզու բազմաթիվ լրատվամիջոցներ: 
«Արմեդիա» ՏՎԳ-ն ևս անդրադարձել էր հանդիպմանը, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը: 

Ադամ Շիֆի գրասենյակից հաղորդում են, որ կայքը և նկարագրված հանդիպումն ամբողջովին ապատեղեկատվություն է: «Վերջերս ստեղծվել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի անունով կեղծ կայքէջ, որը հրապարակել է մամուլի հաղորդագրություն՝ նկարագրելով կոնգրեսական Շիֆի և Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդիպումը: Նման հանդիպում չի կայացել, և կոնգրեսական Շիֆը երբեք հիշատակված թեմաները չի քննարկել սաուդյան կառավարության հետ:

Կոնգրեսական Շիֆը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ կանխելու ապատեղեկատվության տարածման այս քայլերը»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: