ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,28 դրամ ԱՐԾԱԹ - 261,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 388,89 դրամ

Հովհաննես Իսակով. Խորհրդային միության ադմիրալ

Մայիսի 9-ին նշում ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 74-ամյակը: Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր: Նրանցից շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման է արժանացել 105 հայ, ընդ որում՝ երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին ժամանակ տվել է 64 գեներալ, 5 մարշալ:

Խորհրդային միության հայ մարշալներից էր ռազմածովային նավատորմի ադմիրալ Հովհաննես Ստեփանի Իսակովը:

Իսակովը ծնվել է 1894թ.  օգոստոսի 22-ին՝ Կարսի մարզի Հաջիշեն գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում։ Իսակովի ավանդը մեծ է Խորհրդային նավատորմի, հատկապես` Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։

Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի և գիտության բաժնում։ 1913 թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1917 թ. Իսակովը մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց։ Ավարտելով՝ ստացել է սպայի կոչում։ Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմական նավերի վրա։ 1918 թ. մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին։ 1922-23 թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը։ 1923-27 թթ. աշխատել է որպես Սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ։ 1928 թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1932 թվականից նա դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել նույն ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։ 1938 թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար։ Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը։ 1942 թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել։ Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում։ 1944 թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում։

Մեծ է նրա ավանդը նաև ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում։ 1932 թ., ստանալով պրոֆեսորի կոչում, Իսակովն իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային մարտավարությունների և ռազմավարությունների մշակման վրա, որոնք, ի դեպ, շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում։ 1937 թ. պաշտպանելով ատենախոսությունը՝ Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ 1958թ. Իսակովը Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ.՝ Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ։

Մահացել է 1967 թ. հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 5 կմ/ժ
0 C°
 
-1°  10° 
20.11.2019
   
21.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։