ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Ագանով. Խորհրդային միության մարշալ

Մայիսի 9-ին նշում ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր: Նրանցից շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման է արժանացել 107 հայ, ընդ որում՝ երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին ժամանակ տվել է 64 գեներալ, 5 մարշալ:

Խորհրդային միության հայ մարշալներից էր Սերգեյ Քրիստափորի Ագանովը: Նա ծնվել է 1917 թ.  հունիսի 4­-ին Աստրախանում`ազգությամբ հայ Քրիստափոր Ագանովի և ռուս դերասանուհի­-երգչուհի Մարիա Ֆրոլովայի ընտանիքում: Նրա ազգականները հորական գծով սերում են Արցախից:

Սերգեյ Ագանովը մինչև 1929թ. սովորել է Բաքվում: Այնուհետև` նա ընդունվել է Մոսկվայի տրամվայի տեխնիկումի ուժային ենթակայանների բաժին: 1935թ. ապրիլից մինչև 1937թ.  հունիս Ագանովն աշխատել է որպես փականագործի օգնական, այնուհետև՝ հավաքող­փականագործների բրիգադավար: Հետագայում Սերգեյը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի բանվորական ֆակուլտետում: 1938թ. ընդունվում է Մոսկվայի ռազմաինժեներական բարձրագույն ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտելով` դառնում է ինժեներական զորքերի սպա: 1940թ. հունվարի 31­-ին Սերգեյ Ագանովը ստանում է լեյտենանտի կոչում և նշանակվում Լենինգրադյան զինվորական օկրուգի սակրային դասակներից մեկի հրամանատար: Երիտասարդ հրամանատարն ակտիվորեն մասնակցում է խորհրդա­ֆիննական պատերազմին: Տեսնելով Ագանովի տաղանդը` նրան նշանակում են սակրային վաշտի հրամանատար: Հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանում՝ մինչև 1942թ. նոյեմբերը, Սերգեյ Ագանովը որպես 257­-րդ սակրային գումարտակի սակրային վաշտի հրամանատար, ապա՝ գումարտակի շտաբի պետ սկզբում մարտնչում էր Լենինգրադյան, ապա Վոլխովյան ռազմաճակատներում: 1942թ. նոյեմբերին նա դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի արգելափակոցների ու ականափակոցների բաժնի պետի օգնական, իսկ 1943թ. հոկտեմբերին` շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական: 1944թ. հոկտեմբերի 31­-ին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում: Ագանովը դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի ավագ օգնական, որը նա վարում է մինչև պատերազմի ավարտը:

Հետպատերազմյան շրջանում Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի ղեկավարությամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերը կրում են էական փոփոխություններ:  Մարշալը մեծ ներդրում ունեցավ հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման և արդիականացման ասպարեզում:

Որպես պետական հանձնաժողովի անդամ`1986 թվականի ապրիլին Ագանովը, վտանգի ենթարկելով սեփական առողջությունը, անձամբ ղեկավարել է ինժեներական զորքերի աշխատանքը Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանների աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վտանգի ենթարկելով կյանքը՝ նա մի քանի անգամ եղել է Աֆղանստանում, անձամբ ղեկավարել ինժեներական զորքերի մարտական գործողությունները: 1987թ. մարտից մինչև իր կյանքի վերջը ինժեներական զորքերի մարշալ Ագանովն աշխատում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում: 1992թ. Ագանովը թոշակի է անցնում: Հայ ժողովրդի տաղանդավոր զորավարը երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է 1996 թվականի փետրվարի 1-­ին` Մոսկվայում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: