ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատգամավորի սպանության կապակցությամբ Արգենտինայում սուգ են հայտարարել

TN.com

Արգենտինացի պատգամավոր էկտոր Օլիվարեսը, որը մայիսի 9-ի առավոտյան վիրավորում էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում, հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչին:

«Խորապես ցավում եմ պատգամավոր էկտոր Օլիվարեսի մահվան կապակցությամբ: Իմ ցավակցությունը նրա հարազատներին ու ընկերներին: Մարդասպաններն ու նրանց հանցակիցները պետք է վճարեն այդ հանցագործությունների համար»,- գրել է նախարարը Twitter-ում:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին 48-ժամյա ազգային սուգ է հայտարարել խորհրդարանականի մահվան կապակցությամբ:

Արգենտինայի Ռյոխա նահանգից պատգամավոր էկտոր Օլիվարեսը մայիսի 9-ի առավոտյան երեք կրակոցով վիրավորում էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, նրան ուղեկցող պաշտոնյա Միգել Մարսելո Յադոնն սպանվել էր: Չարագործների թիրախը, որոնք կրակել են կայանված ավտոմեքենայից, ինչպես հայտնել է Բուլրիչը, հենց պետական ծառայողն էր: Պատգամավորը բոլոր այս օրերին օրհասական վիճակում հիվանդանոցում էր գտնվում որովայնախոռոչի վիրավորումով: Ձերբակալված են Արգենտինայի պաշտոնյայի սպանության և պատգամավորի վիրավորման բոլոր կասկածյալները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: