Բեն Բաղդիկյան` Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հանրայնացրած հայ հայտնի լրագրող
Բեն Հայկ Բաղդիկյան` մեծ հեղինակություն վայելող ամերիկյան մեդիա քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ, Բերկլի քաղաքում Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության դպրոցի պրոֆեսոր և պատվավոր դեկան, լրագրության ասպարեզում ամենահեղինակավոր Պուլիցերյան և Փիբոդի մրցանակակիր, ամերիկյան հայտնի «Վաշինգտոն փոստ» բյուրոյի նախագահ, ավելի ուշ միևնույն թերթի տեղական նորությունների բաժնի գլխավոր խմբագիր, հետագայում նաև միջազգային թղթակից:
Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920թ. Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում: Մանուկ հասակում, ընտանիքի հետ փրկվելով Հայոց Ցեղասպանությունից, տեղափոխվել է Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգ: Բաղդիկյանի հայրը Հարվարդի աստվածաբանական դպրոցում դասընթացներ անցնելուց հետո Բոստոնում գտնվող մի քանի հայկական եկեղեցիներում հովիվ է կարգվում: Իսկ մայրը ԱՄՆ մեկնելուց անմիջապես հետո տուբերկուլյոզով է հիվանդանում և երեք տարի անց մահանում:
1941 թվականին ավարտելով ԱՄՆ Կլարկ համալսարանը` Բենը սկսում է աշխատել «Morning Union» թերթում։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացիները հարձակում են գործում Փերլ Հարբորի վրա, նա զինվորագրվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերին՝ ծառայելով մինչև պատերազմի ավարտը։
Նրա լրագրողական կարիերան սկսվում է պատերազմից հետո: Իր ողջ կյանքի ընթացքում Բենը պայքարում էր արդարության համար: Նա դարձել է ծպտյալ բանտարկյալ` Փենսիլվանիայում անմարդկային բանտային պայմանները բացահայտելու համար: 1956 թ. միացել է իսրայելական տանկային անձնակազմին Սուեզի ճգնաժամի մասին գրելու համար: Իսկ 1960-ականներին Բաղդիկյանն ապրել է Ամերիկայի հարավի հասարակ ժողովրդի հետ` քաղաքացիական իրավունքների համար ընթացող պայքարը լուսաբանելու նպատակով: 1960-ականներին Բաղդիկյանն աշխատանքի է անցնում ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն փոստ» պարբերականում: 1970-ականներին նա արդեն պարբերականի գլխավոր խմբագիրն էր: Այս տարիներին է մեծանում Բեն Բաղդիկյանի հեղինակությունը, հայտնում է «The New York Times»-ը:
Հենց նա է ձեռնարկում «Վաշինգտոն փոստ»-ում Վիետնամի պատերազմին վերաբերող «Պենտագոնի փաստաթղթեր» անվամբ սկանդալային հայտնի հրապարակումների շարքի տպագրումը: ԱՄՆ պաշտպանության նախարարության օգտագործման համար նախատեսված այդ գաղտնի փաստաթղթերը փաստում էին, որ Միացյալ Նահանգների այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է քայլեր ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացիայի համար: Այդ փաստաթղթերի հանրայնացումով սկսվեց հակապատերազմական մի մեծ ալիք, որի շնորհիվ էլ 1973թ.-ին ավարտվեց Վիետնամի պատերազմը:
Բեն Բաղդիկյանը բացի «Վաշինգտոն փոստ»-ում աշխատելուց համագործակցում էր նաև «Նյու Յորք թայմս»-ի, «Բոստոն գլոբ»ի, «Ֆորչուն»-ի, «Թայմ»-ի և արևմտյան Ամերիկայի մի շարք այլ հանդեսների հետ: Ավելին, նա հոդվածներ են գրում նաև արտերկրում հրատարակվող հայկական պարբերականներում:
Իր ողջ կարիերայի ընթացքում Բաղդիկյանը պայքարել է կեղծ լուրեր տարածող պարբերականների դեմ: Երբ 1975թ.-ին` Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, թուրքերի կողմից վարձված պարբերականները սկսեցին ստահոդ հոդվածներ տարածել «հայկական հարցի» շուրջ, Բաղդիկյանը գործի դրեց մասնագիտական ողջ ներուժն ու նման հայտարարություններով հանդես եկող պարբերականներից մեկի խմբագրությանը ստիպեց հրապարակավ ներողություն խնդրել իրենց տպագրած սուտ լուրերի համար, հայտնում է«Հայերն այսօր»-ը:
Բացի հոդվածներից` Բենը հեղինակել է մի շարք գրքեր: Նրա ամենահայտնի գրքերից մեկ «The Media Monopoly» (Լրատվական մենաշնորհ) աշխատությունն է, որում նշվում է, թե ինչպես են ամերիկյան մի քանի կազմակերպություններ իրենց վերահսկողության տակ առել լրատվական ոլորտի մեծ մասը, հայտնում է auroraprize-ը:
Ուշագրավ են նաև նրա հեղինակած «Ես հայ եմ», «Բեն Բաղդիկյան. լրագող հանուն արդարության» գրքերը, որոնցում նա պատմում է Հայոց ցեղասպանության և իր անցած ուղու մասին:
Բեն Բաղդիկյանը մահացել է 2016թ.-ի մարտի 11-ին 96 տարեկան հասակում: Բացի հեղինակավոր Պուլիցերյան և Փիբոդի մրցանակներից, Բաղդիկյանն արժանացել է նաև «Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ» մրցանակին, ինչպես նաև Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակին:
Ուշագրավ է Բեն Բաղդիկյանի կոչը լրատվամիջոցներին. «Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ: Դուք աշխատում եք ո´չ նրանց համար, ովքեր վճարում են, ո´չ ձեր աղբյուրների, խմբագիրների, ընկերների, ո´չ էլ կարիերայի համար: Դուք աշխատում եք ձեր լսարանի համար»:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ