ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեն Բաղդիկյան` Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հանրայնացրած հայ հայտնի լրագրող

The Washington Post

Բեն Հայկ Բաղդիկյան` մեծ հեղինակություն վայելող ամերիկյան մեդիա քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ, Բերկլի քաղաքում Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության դպրոցի պրոֆեսոր և պատվավոր դեկան, լրագրության ասպարեզում ամենահեղինակավոր Պուլիցերյան և Փիբոդի մրցանակակիր, ամերիկյան հայտնի «Վաշինգտոն փոստ» բյուրոյի նախագահ, ավելի ուշ միևնույն թերթի տեղական նորությունների բաժնի գլխավոր խմբագիր, հետագայում նաև միջազգային թղթակից:

Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920թ. Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում: Մանուկ հասակում, ընտանիքի հետ փրկվելով Հայոց Ցեղասպանությունից, տեղափոխվել է Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգ: Բաղդիկյանի հայրը Հարվարդի աստվածաբանական դպրոցում դասընթացներ անցնելուց հետո Բոստոնում գտնվող մի քանի հայկական եկեղեցիներում հովիվ է կարգվում: Իսկ մայրը ԱՄՆ մեկնելուց անմիջապես հետո տուբերկուլյոզով է հիվանդանում և երեք տարի անց մահանում:   

Картинки по запросу ben bagdikian

1941 թվականին ավարտելով ԱՄՆ Կլարկ համալսարանը` Բենը սկսում է աշխատել «Morning Union» թերթում։  Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացիները հարձակում են գործում Փերլ Հարբորի վրա, նա զինվորագրվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերին՝ ծառայելով մինչև պատերազմի ավարտը։

Նրա լրագրողական կարիերան սկսվում է պատերազմից հետո: Իր ողջ կյանքի ընթացքում Բենը պայքարում էր արդարության համար: Նա դարձել է ծպտյալ բանտարկյալ` Փենսիլվանիայում անմարդկային բանտային պայմանները բացահայտելու համար: 1956 թ. միացել է իսրայելական տանկային անձնակազմին Սուեզի ճգնաժամի մասին գրելու համար: Իսկ 1960-ականներին Բաղդիկյանն ապրել է Ամերիկայի հարավի հասարակ ժողովրդի հետ` քաղաքացիական իրավունքների համար ընթացող պայքարը լուսաբանելու նպատակով: 1960-ականներին Բաղդիկյանն աշխատանքի է անցնում ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն փոստ» պարբերականում: 1970-ականներին նա արդեն պարբերականի գլխավոր խմբագիրն էր: Այս տարիներին է մեծանում Բեն Բաղդիկյանի հեղինակությունը, հայտնում է «The New York Times»-ը:

Հենց նա է ձեռնարկում  «Վաշինգտոն փոստ»-ում Վիետնամի պատերազմին վերաբերող  «Պենտագոնի փաստաթղթեր» անվամբ սկանդալային հայտնի հրապարակումների շարքի տպագրումը: ԱՄՆ պաշտպանության նախարարության օգտագործման համար նախատեսված այդ գաղտնի փաստաթղթերը փաստում էին, որ Միացյալ Նահանգների այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է քայլեր ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացիայի համար: Այդ փաստաթղթերի հանրայնացումով սկսվեց հակապատերազմական մի մեծ ալիք, որի շնորհիվ էլ 1973թ.-ին ավարտվեց Վիետնամի պատերազմը:

Բեն Բաղդիկյանը բացի «Վաշինգտոն փոստ»-ում աշխատելուց համագործակցում էր նաև «Նյու Յորք թայմս»-ի, «Բոստոն գլոբ»ի, «Ֆորչուն»-ի, «Թայմ»-ի և արևմտյան Ամերիկայի մի շարք այլ հանդեսների հետ: Ավելին, նա հոդվածներ են գրում նաև արտերկրում հրատարակվող հայկական պարբերականներում:

Իր ողջ կարիերայի ընթացքում Բաղդիկյանը պայքարել է կեղծ լուրեր տարածող պարբերականների դեմ:  Երբ 1975թ.-ին` Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, թուրքերի կողմից վարձված պարբերականները սկսեցին ստահոդ հոդվածներ տարածել «հայկական հարցի» շուրջ, Բաղդիկյանը գործի դրեց մասնագիտական ողջ ներուժն ու նման հայտարարություններով հանդես եկող պարբերականներից մեկի խմբագրությանը ստիպեց հրապարակավ ներողություն խնդրել իրենց տպագրած սուտ լուրերի համար, հայտնում է«Հայերն այսօր»-ը:

Картинки по запросу ben bagdikian

Բացի հոդվածներից` Բենը հեղինակել է մի շարք գրքեր: Նրա ամենահայտնի գրքերից մեկ «The Media Monopoly» (Լրատվական մենաշնորհ) աշխատությունն է, որում նշվում է, թե ինչպես են ամերիկյան մի քանի կազմակերպություններ իրենց վերահսկողության տակ առել լրատվական ոլորտի մեծ մասը, հայտնում է auroraprize-ը

Ուշագրավ են նաև նրա հեղինակած «Ես հայ եմ», «Բեն Բաղդիկյան. լրագող հանուն արդարության» գրքերը, որոնցում նա պատմում է Հայոց ցեղասպանության և իր անցած ուղու մասին:

Բեն Բաղդիկյանը մահացել է 2016թ.-ի մարտի 11-ին 96 տարեկան հասակում: Բացի հեղինակավոր Պուլիցերյան և Փիբոդի մրցանակներից, Բաղդիկյանն արժանացել է նաև «Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ» մրցանակին, ինչպես նաև Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակին:

Ուշագրավ է Բեն Բաղդիկյանի կոչը լրատվամիջոցներին. «Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ: Դուք աշխատում եք ո´չ նրանց համար, ովքեր վճարում են, ո´չ ձեր աղբյուրների, խմբագիրների, ընկերների, ո´չ էլ կարիերայի համար: Դուք աշխատում եք ձեր լսարանի համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: