ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխվարչապետն ընդունել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի 5-ամյա գործունեության առթիվ և նշել, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը նման վստահելի և հեղինակավոր գործընկերոջ հետ:

Մհեր Գրիգորյանն առանձնակի կարևորել է բարեփոխումների իրականացման գործընթացում թափանցիկ և կայուն գործելակերպ ունեցող ընկերությունների մասնակցությունը:

Բերնար դը Վիթը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը և գործելակերպը:

Զրուցակիցները համակարծիք են եղել Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացման գործում արժեթղթերի շուկայի կայացման կարևորության հարցում: Հանդիպմանը մասնակիցները շեշտել են հասարակության շրջանում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ համարելով այն առաջնային խնդիր համակարգը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու հարցում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ նշել է համագործակցությունն ընդլայնելու Կառավարության ցանկության մասին՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվում է շատ պատասխանատու միջոցառում, որն ունի կարևոր սոցիալական, տնտեսական և ֆինանսական ազդեցություն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: