ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,648.63 դրամ ԱՐԾԱԹ - 234.82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,921.12 դրամ

ԵԽԽՎ մշտադիտարկողները մտահոգություն են հայտնել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու վարչապետի կոչի առնչությամբ

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական ​​համակարգի վրա ճնշում», - ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարության մեջ։ Հայտարարությունը հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին մայիսի 19-ին արված կոչին, որն էլ իր հերթին հետևել է նախկին նախագահ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը։

 

«Դատարանի որոշման հանդեպ առանց կանխակալ վերաբերմունքի՝ այնուամենայնիվ կցանկանայինք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը նախապայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից միջամտությունների բացակայության պայմաններում։ Դատարանի կասկածելի թվացող որոշումը վիճարկելու համար առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին է բողոքարկումը բարձր ատյանին։ Հարգանքն օրենքի գերակայության հանդեպ ենթադրում է հարգանք այն բոլոր ընթացակարգերի հանդեպ, որոնք կոչված են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ով լինելուց:

Այդուհանդերձ մենք գիտակցում ենք, որ դատարանի այս որոշման հանդեպ հանրության արձագանքն ի ցույց է դնում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տակավին ցածր մակարդակը։ Արդարադատության ոլորտում բարեփոխումները մնում են առաջնահերթ և մենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը խորքային բարեփոխումների ենթարկելու ձգտումը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցելու առումով», ասված է համազեկուցողների հայտարարության մեջ։


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 32%
Քամի՝ 15 կմ/ժ
28 C°
 
22°  35° 
19.07.2019
21°  35° 
20.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: