ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Փաշինյանն ու Պուտինը հանդիպման ընթացքում քննարկել են գազի գինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը: Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

«Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև, կարծում եմ` մենք այս հարցը  քննարկում ենք նաև  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ` պետք է հասկանալ այս խնդրի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք», - ասել է  Փաշինյանը:

Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1%: «Սա ցույց է տալիս, որ մենք ունենք շատ լավ հնարավորություններ տնտեսական առաջընթացի համար: Մենք սա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ և կարծում եմ, որ պետք է լուծել նաև գազի վերաբերյալ ռազմավարական հարցը», - ընդգծել է նա:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 9 կմ/ժ
23 C°
 
  21° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը