ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին. Արմեն Սարգսյան

President.am
Հուլիսի 6-ին Լոնդոնում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի նոյեմբերին:

Նշենք, որ Արման Կիրակոսյանը 1992-1993 թվականներին եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, հետագայում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում: Եղել է ԱՄՆ-ում, Հունաստանում Հայաստանի դեսպան:

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ. «Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին:

Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն:

Ննջիր խաղաղությամբ, սիրելի ընկեր: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: