ԵԱՀԿ ԽՎ-ում կանխվել է բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը ընդունել է ֆրանսիացի պատվիրակի կողմից առաջարկված դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման: Հայկական պատվիրակությունը կարողացել է կանխել նաև բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Մեզ համար ամենահիմնարար հարցն այն էր, որ երեկ ու այսօր ԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի մի պատգամավորի կողմից առաջարկված մի բանաձև, որտեղ տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ:
Եվ այն պետք է քննարկվեր հանձնաժողովում և քվեարկվեր: Բնականաբար մենք հասկանում ենք, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ ոչ առանց ադրբեջանցիների ակտիվ միջամտության արդյունքում: Այն պահից, երբ տեղեկացանք, որ կա նման բան, սկսեցինք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի կանխենք բոլոր հակահայկական ձևակերպումները: Մասնավորապես բանաձևում կար ձևակերպում՝ այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ»:
Եվ մեր պատվիրակությունն իր ակտիվ ջանքերով կարողացավ այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը դուրս եկավ, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում »,-ասաց Հայկ Կոնջորյանը: Կոնջորյանը կարևորեց նաև երկու կարևոր փոփոխությունների ընդունումը, որոնցից մեկը ներկայացրել էր ֆրանսիացի պատվիրակը, մյուսը՝ պատվիրակության ղեկավարը: «Այդ երկու դրույթներն արձանագրում էին, որ բանակցություններով կա հսկա առաջընթաց և որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում և երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը»,- ասաց Կոնջորյանն ու կարևորեց, որ դա արձանագրվեց ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում:
Նա նշեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից,և փորձում է օգտագործել բոլոր հարթակները, որ իրենց խայտառակ միակողմանի բառապաշարը դարձնի միջազգային հանրության մոտ քննարկման առարկա: Այս առումով նա շատ կարևոր համարեց, որ կարողացան ԽՎ-ի մակարդակով հաստատել, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող միակ լեգիտիմ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հավասար սկզբունքների վրա:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 0 կմ/ժ