Դիտավորությո՞ւն, թե՞ պատահականություն. դեսպանը՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սրման պատճառ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր վարչակազմի ներկայացուցիչներն այլևս չեն ցանկանում գործ ունենալ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքի հետ՝ Միացյալ Նահանգների նախագահի հասցեին նրա ուղարկած քննադատական ուղերձների պատճառով: Միևնույն ժամանակ, Թրամփը խոստովանել է, որ ինքն ընդհանրապես չի ճանաչում այդ անձին, բայց արդեն չի սիրում նրան: Այս մասին Թրամփը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ես չգիտեմ դեսպանին… Սակայն նա պետք է իմանա ու հիշի, որ ԱՄՆ-ում իրեն չեն սիրում և այստեղ նա լավ հեղինակություն չի վայելում»- գրել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ նա չի զբաղվել Բրեքսիթի խնդիրներով. «Այն անկարգությունները, որը ստեղծել է նա Բրեքսիթի շուրջ ուղղակի սարսափելի է»- ամփոփել է Թրամփը՝ միաժամանակ շատ դրական գնահատելով իր վերջին այցը Մեծ Բրիտանիա: Թրամփը հիանալի նորություն է համարել այն, որ Միացյալ Թագավորությունը շուտով նոր վարչապետ կունենա: Նա նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայում իրեն ամենից շատ հիացրել է թագուհին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Daily Mail կայքում հրապարակվել էր տեղեկատվական մի արտահոսք, համաձայն որի Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերրոքը գաղտնի ուղերձներում և հաղորդագրություններում նախազգուշացնում էր բրիտանական կառավարությանը, որ «Թրամփի կարիերան կարող է ամոթալի ավարտ ունենալ» և Սպիտակ տանն առկա հակասությունները նկարագրել էր որպես «դանակով կռիվներ»:
Ինֆորմացիայի արտահոսքին ի պատասխան Թերեզա Մեյի գրասենյակի մամլո քարտուղարը հայտարարել էր. «Մենք հստակ հասկացրել ենք Միացյալ Նահանգներին, թե որքան ցավալի է այս արտահոսքը մեզ համար»: Նա նաև ասել էր, որ ընտրովի լուսաբանվող տեղեկատվական արտահոսքերը չեն արտացոլում այն հարաբերությունները և հարգանքը, որ առկա են իրենց միջև: Հայտարարության մեջ նաև ասվում է. «Միևնույն ժամանակ, մենք շեշտեցինք թե որքան կարևոր է, որ դեսպանները կարողանում են իրենց երկրի քաղաքականությանն ազնիվ և անկեղծ գնահատականներ տալ»:
Չի կարելի միանշանակ ասել, որ տեղեկատվության արտահոսքը դիտավորյալ էր կազմակերպված: Այնուամենայնիվ, շատ հազվադեպ են նման համընկումներ լինում, որ վարչապետի առաջիկա փոփոխության հետ միաժամանակ առաջանան նմանատիպ սկանդալներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք ինչպես նաև բրիտանական պահպանողական էլիտայի մի մասը, սպասում են նոր վարչապետին: Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները մշտապես եղել են ռազմավարական գործընկերային երկու կողմերի համար, այնուամենայնիվ Թրամփի և Մեյի մոտ չստացվեց զարգացնել հարաբերությունները, չեղան համագործակցության սերտ դրսևորումներ, ինչպես նախկինում եղել էր:
Այդ առումով Միացյալ Նահանգների սպասումները նոր վարչապետից բավական մեծ են, և ԱՄՆ նախագահն արդեն բարձրաձայն հայտարարում է այդ մասին: Վաշինգտոնը ցանկանում է Բրեքսիթից հետո իր համար էլ ավելի սերտ դաշնակից Բրիտանիա տեսնել:
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ...
- Բայդենը նախատեսում է իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամկետի համար. Սպիտակ տուն Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքել է New York Times-ի ավելի վաղ հրապարակված այն պնդումները, որ 79-ամյա գործող նախագահի...
- Բայդենը մեկնում է Հոլիվուդ 54-ամյա հումորիստը նաև թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է, որ առաջիկա եթերի հետ կապված «ոչ մի անսարքություն» չկա:
-
21:20
Ստեփանակերտում տեղի է ունեցել ԱՀ ԱԳ նախարարության՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը
-
21:14
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
19:09
Հաջողվել է մոտեցնել Երևանի ու Բաքվի մոտեցումները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
-
18:18
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել
-
17:07
ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը
-
16:07
Վնասվել են նաև մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ ԱԻՆ-ի նոր մանրամասները՝ բանկի պայթյունի վերաբերյալ
-
15:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար
-
13:33
Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան. Բունդեսթագի փոխնախագահ
-
13:12
Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամադ Բարկինդոն
-
12:38
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան
-
12:04
Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Իսրայելի վարչապետ
-
11:17
Քիսինջերը հայտնել է, որ ԱՄՆ-ին և աշխարհին ավելի ականավոր քաղաքական առաջնորդներ են անհրաժեշտ
-
11:15
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
-
10:37
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
-
10:01
ԱՄՆ-ն կոչ է արել հեռացնել Ռուսաստանի սպորտային ֆեդերացիաներին միջազգային կազմակերպություններից
-
09:25
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
23:53
«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
-
22:45
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ
-
22:07
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հացահատիկային միջանցքի ստեղծման շուրջ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 10,29 կմ/ժ