Իրան-Արևմուտք առճակատման կողմ դառնալը Հայաստանին կդնի շատ ավելի բարդ դրության մեջ

Թեհրանը հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրսգալուն և դրա հետ կապված Եվրոպայի արձագանքին ի պատասխան դիտարկում է նախկինում ապաակտիվացրած ցենտրիֆուգների վերագործարկումը և ուրանի հարստացման մակարդակը մինչև 20 տոկոսի բարձրացմանը հնարավորությունը:
«Եթե գործարքի մասնակիցները, հատկապես եվրոպացիները, լրջագույնս չկատարեն իրենց պարտականությունները, երրորդ քայլը լինելու է ավելի ուժեղ, ավելի վճռական և փոքր-ինչ անսպասելի», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: Նախատեսվում է այս քայլն ավարտել 60 օրվա ընթացքում:
Իրանը հուլիսի 7-ին հայտարարել է միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլի մասին (առաջին փուլի մասին Իրանը հայտարարել էր մայիսի 8-ին՝ դադարեցնելով մասնավորապես հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին վերաբերող կետերով իր պարտավորությունների դադարեցման մասին) քանի որ գործարքի անդամ մյուս երկրները տրված 60 օրվա ընթացքում չեն կատարել Թեհրանի պահանջը՝ պաշտպանելու Իրանի տնտեսական շահերը: Մասնավորապես Իրանը սկսել է ուրանի՝ գործարքով թույլատրելի 3.67 տոկոսից բարձր մակարդակով հարստացման գործընթաց: Թեհրանում նշում են, որ խոսքը 4.5 տոկոսի մասին է, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում այս թիվը դեռևս ճշտում են:
Միացյալ Նահանգներն արդեն արձագանքել է Թեհրանի այս հայտարարություններին. պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին սպառնացել է միջազգային մեկուսացմամբ և նոր պատժամիջոցներով, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել միջուկային ծրագրի մասին հայտարարություններում՝ նշելով, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»:
Ինչ վերաբերում է եվրոպական երկրների արձագանքին, որոնց ներկայացվում են իրանական վերջնագրերը, պետք է նշել, որ գործարքի դրույթների լիարժեք կատարմանը վերադառնալու մասին վերջիններիս կոչերն ուղղված Թեհրանին, դժվար թե որևէ արդյունք տան: Ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Իրանում տնտեսական իրավիճակի վատթարացումն ազդում է նաև ներքաղաքական կյանքի վրա, և ընդդիմախոսներին լռեցնելու համար իշխանությունները չեն կարող այս ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկել:
Շատ փոքր է նաև հավանականությունը, որ եվրոպական երկրներն այս ընթացքում կկարողանան ամերիկյան պատժամիջոցները շրջանցող արդյունավետ մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, Իրանն աստիճանաբար դադարեցնում է իր մասնակցությունը միջուկային գործարքում, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի գործարքի չեղարկման:
Իրանի կողմից հայտարարվող ուրանի հարստացման մակարդակը դեռևս բավարար չէ միջուկային զենք ստեղծելու համար (անհրաժեշտ է ուրանը հարստացնել 20 տոկոսից բարձր մակարդակի): Բացի այդ, 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ Իրանի ներկայացրած միջուկային ծրագրի թղթածրարի համաձայն՝ Իրանը, ուրանի հարստացման դեպքում՝ եթե ոչինչ չխանգարի, միջուկային զենքի ստեղծմանը կարող է անցնել 17-20 տարի հետո միայն: Եվ չնայած այժմ ևս խոսքը դեռևս Իրանի միջուկային զենք ունենալու հեռանկարի մասին է, սակայն դա լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնում աշխարհում և հատկապես տարածաշրջանում:
Նման պայմաններում Հայաստանը պետք է բավականին լավ հաշվարկված տարածաշրջանային քաղաքականություն իրականացնի՝ Իրան-ԱՄՆ, Իրան-Արևմուտք առճակատման կողմ չդառնալու համար՝ հատկապես, որ երկու կողմն էլ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: Իրանի հետ հարաբերություններն այսօր կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ամերիկյան բարձրաստիճան շփումներում: Իրանն իր հերթին փորձում է ամեն կերպ ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ արագացնելով տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչի կարևորության մասին նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում:
Պետք է ունենալ հստակ գիտակցում, որ առճակատման կողմ դառնալու դեպքում մեզ համար անվտանգային խնդիրները շատ ավելի մեծ են լինելու, և մենք երբեք չենք կարող փոխարինել Իրանի հետ հարաբերություններն Արևմուտքի հետ հարաբերություններով և հակառակը:
այլ նյութեր այս թեմայով
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերին։
- Իրանը ՄԱԳԱՏԷ-ի երկու տեսախցիկներ Է անջատել իր միջուկային օբյեկտներից մեկում. ԶԼՄ Հունիսի 8-ին այդ մասին հայտնել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Թե որ օբյեկտի մասին Է խոսքը, չի ճշտվում:...
- Իրանը սպասում է ԱՄՆ պատասխանին՝ միջուկային բանակցությունների հարցում Իրանի հետ միջուկային բանակցությունների գծով Եվրամիության համակարգող Էնրիկե Մորան անցած շաբաթ Թեհրանում երկօրյա...
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին Հայաստան է ժամանել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:
- Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության...
- ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։...
- Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. ԻԻՀ դեսպան Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու...
- Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը Ընդհանուր առմամբ, հայ-իրանական գործընթացների ակտիվություն է նկատվում, որոնք կարելի է համարել իրանական կողմից...
-
11:28
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
-
11:00
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ
-
10:51
ԼԺՀ-ում հայտնել են, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեն հնարավոր է միայն ԴԺՀ-ի ազատագրումից հետո
-
09:20
Հայաստանում նախատեսում են վրացական «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել (Sputnik Արմենիա)
-
08:31
Արմեն Փամբուխչյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
-
00:23
Բայդենն ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները
-
23:02
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
-
20:30
Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ․ «Հայաստան» դաշինք
-
20:18
Ադրբեջանն Իրանի միջոցով Նախիջեւանի հետ կապի այլընտրանք ունի՝ Հայաստանի շրջանցմամբ. Բայրամով
-
18:20
Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել
-
17:48
Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք. Էստոնիայի վարչապետը կոչ է արել` ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից
-
17:00
Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ
-
16:52
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
-
16:38
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:16
Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է
-
16:03
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ԱԻ նախարարին
-
15:29
Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին
-
14:32
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի նորընտիր վարչապետին
-
13:51
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է
-
13:32
Ծանր վիրավորում են ստացել 2 զինծառայող. ՊԲ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 2,57 կմ/ժ