ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ արտաքին քաղաքականության նոր պատասխանատուի հետ աշխատելը Հայաստանի համար կարող է դժվար լինել

Եվրահանձնաժողովի փոխնախագահի, Արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցչի պաշտոնում, որը պատասխանատու է Եվրամիության արտաքին քաղաքականության համակարգման համար, իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին կփոխարինի իսպանացի 72-ամյա Ջոզեֆ Բորելը:

 Մի քանի հետաքրքիր փաստ նոր հանձնակատարի մասին.

 - Դեմ է Կատալոնիայի անկախացմանը: Ծնունդով Կատալոնիայից Բորելը միշտ հանդես է եկել Կատալոնիայի անկախացման դեմ: Այժմ սոցիալական ցանցերում  կատալոնացիների գլխավորությամբ արշավ է մեկնարկել #StopBorrell: ԶԼՄ-երում շրջանառվում է տեսանյութ, որում նա DW գործակալության հետ հարցազրույցի ընթացքում լքում է տաղավարը՝ Կատալոնիայի վերաբերյալ անցանկալի հարցերի պատճառով:

  - Քաղաքական մեծ փորձառություն ունի: Բորելը քաղաքականությամբ է զբաղվում 1990-ականների սկզբից, զբաղեցրել է Իսպանիայի Հանրային աշխատանքի և տրանսպորտի նախարարի պաշտոնը, առաջադրվել է նախագահի պաշտոնում, զբաղեցրել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը 2004-2007թթ, իսկ 2018-ից զբաղեցնում է Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը:

  - Աղմկահարույց հայտարարություններ է արել: Ռուսաստանն անվանել է «վաղեմի թշնամի և սպառնալիք», ինչը խնդիրներ է ստեղծել Մոսկվայում Իսպանիայի դեսպանի համար: Հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկախություն է ստացել «գրեթե առանց պատմության»՝ «Նրանք ընդամենը մի քանի հնդկացիների են սպանել»,- ասել է Բորելը: Նրան նաև համարում են Իրանի «համակիր»:

  - Ներգրավված է եղել մի շարք սկանդալների մեջ:  Կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված է եղել լքել պաշտոնը վերականգնվող էներգիայի Abengoa կազմակերպությունում, տուգանվել է գաղտնի տեղակատվության վաճառքի համար, հանել է թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ՝ ֆինանսական սկանդալում իր նախկին աշխատակիցների ներգրավված լինելու պատճառով:

Նոր հանձնակատարը բավական ոչ միանշանակ է ընկալվում Եվրոպայում, սակայն Եվրախորհրդարանի կողմից նրա թեկնածության հաստատումից հետո վերջինս համակարգելու է Միության արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների, նաև Հայաստանի հետ հարաբերությունները: Նոր հանձնակատարի հայացքները կարող են էլ ավելի սրել Եվրամիության և Ռուսաստանի հակասությունները, մյուս կողմից՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ նրա վերաբերմունքը կարող է բարդեցնել Հայաստանի երկխոսությունը Եվրամիության հետ Արցախյան հակամարտությանն առնչվող հարցերի շուրջ:

Կարևոր է լինելու Եվրամիության հետ համակարգային և բազմավեկտոր աշխատանքը, որը թույլ կտա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումների միջոցով չեզոքացնել հնարավոր խնդիրները:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: