ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է տղամարդուն, որը պայթուցիկով հարձակվել էր միգրանտների բանտի վրա

Ոստիկանությունը կրակել է 69-ամյա տղամարդուն, որը հրացանով ու պայթուցիկ սարքերով հարձակվել էր միգրանտների կալանքի կենտրոնի վրա ամերիկյան Վաշինգտոն նահանգում, գրում է The Guardian-ը, փոխանցում է NEWS.am-ը:

Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան: Տղամարդը փորձել էր հարձակում գործել, սակայն սպանվել էր ոստիկանության սպաների կողմից:

Ոստիկանության դեպարտամենտում հայտնել են, որ հարձակման փորձի մասին նրանց ահազանգել էին 04:00-ին:

Միգրանտների կալանքի այդ կենտրոնում գտնվում են մարդիկ, որոնց սահմանին բաժանել են սեփական երեխաներից:

Հայտնի է, որ հրաձգությունը տեղի էր ունեցել կենտրոնի մոտ խաղաղ ցույցից վեց ժամ անց:

Պարզվել է հանցագործի ինքնությունը. նա Վիլեմ Վան Սփրոնսենն էր: Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդը փորձել էր այրել ավտոմեքենան, ինչպես նաև այրել պրոպանի բաք կենտրոնը հրդեհելու համար:

Բացի հրացանից, Վան Սփրոնսենի մոտ հայտնաբերվել էին նաև ազդանշանային հրթիռներ ու պայթուցիկով պայուսակ:

Ոստիկանությունը կոչով դիմել էր տղամարդուն, սակայն ստիպված էր կրակ բացել նրա ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: