ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Զախարովան Միացյալ Նահանգների՝ ԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունն անպատասխանատվություն է որակել

© РИА Новости / Виталий Белоусов

 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Միացյալ Նահանգների՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու հավանականությունը որակել է անպատասխանատու քայլ: Այս մասին հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Երկրները տասնամյակներ են կորցրել ԱՀԿ համակարգին հարմարվելու համար, և հանկարծ կազմակերպության ամենախոշոր երկիրը հայտարարում է, որ կարող է լքել այն: Այդ ինչպե՞ս: Տնտեսությունը միայն թիվ չէ: Դա մարդկանց, աշխատատեղեր ստեղծող կազմակերպությունների ճակատագիր է: Ինչպե՞ս կարելի է այսքան անպատասխանատու լինել: Այսպես չի կարելի»,- ասել է Զախարովան Օրենբուրգում կայացած «Եվրասիա Global» երիտասարդական ֆորումի ժամանակ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ինչ-որ բան խոսելուց առաջ պետք է մտածել հինը չքանդելու մասին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կարող է դուրս գալ ԱՀԿ-ից, «եթե կարիքը լինի»: Նա վստահ է, որ կազմակերպության կանոնները թույլ են տալիս ավելի շատ «օգտվել» Միացյալ Նահանգներից սեփական հարստացման համար: Մասնավորապես նա շեշտել է Չինաստանին, որի հետ ԱՄՆ գտնվում է փաստացի առևտրային պատերազմում: 
Թրամփը նաև «սարսափելի որոշում» է անվանել Չինաստանի հասանելիությունը ԱՀԿ-ին: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 6 կմ/ժ
17 C°
 
11°  18° 
21.10.2019
  18° 
22.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: