ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված զարգացումներն անդառնալի հետք են թողել ՀՀ ներդրումային միջավայրի վրա

Օգոտոսի 15-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ ստացվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը: Եզրակացությունն արտացոլում է հանքի շահագործման հետ կապված բնապահպանական հիմնական խնդիրների պատասխանները: Ինչպես տեղեկացանք դրանցից են հանքի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների, ինչպես նաև Սևանի ավազանի միջև կապի բացակայությունը: Եզրակացությունում արտացոլված կարևոր կետերից է նաև Դարբ, Արփա և Որոտան գետերի վրա հանքի շահագործման ազդեցությունը, որը կառավարելի կլինի փորձագիտական խմբի կողմից «Լիդիանին» առաջարկվող 16 մեղմման միջոցների կիրառման պարագայում: Ընկերության կողմից արդեն իսկ հայտարարվել է այդ միջոցներից 15-ի կատարման պատրաստակամության մասին: 16-րդ կետի շուրջ, որը ենթադրում է հանքի շահագործումից հետո 100 տարի մեղղման միջոցառումների պարտավորության ստանձնում, ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Ինչպես գիտենք, Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրները միայն բնապահպանական բնույթի չեն: Հայաստանի Կառավարությունը մեկ տարի կանգնեցնելով հանքի շահագործման աշխատանքները, հանդիպեց երեք խումբ խնդիրների հետ: Խոսքն իհարկե առաջին հերթին Հայաստանի ներդրումային վարկանիշին է վերաբերում, քանի որ գործ ունենք ընթացքի մետ գտնվող միջազգային ներդրումային ծրագրի հետ, այն էլ՝ համաշխարհային մակարդակով ճանաչելի ընկերության կողմից իրականացվող: Խնդիրների երկրորդ խումբն այն իրավական հնարավոր պատասխանատվության հարցն էր, որի առաջ կարող էր կանգնել մեր պետությունը «Լիդիան»-ի կողմից գործ հարուցելու պարագայում: Եվ իհարկե սոցիալական խնդիրն էր՝ կապված հանքի աշխատակիցների հետ: Խնդիրների այս համախումբը թույլ է տալիս ենթադրելու, որ Հայաստանի Կառավարությունը շահագրգիռ է հանքի շահագործման շարունակականության ապահովման հարցում, և դա կարող է նպաստել մեղղման միջոցներից ներկայումս քննարկվող 16-րդ կետի շուրջ արագ համաձայնության ձեռքբերմանը: Չնայած այդ դեպքում ևս Կառավարությունը մեկ տարի առաջ ցուցաբերած շտապողականության կամ հարցին ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում անդառնալի հարված արդեն իսկ հասցրել է մեր երկրի ներդրումային վարկանիշին՝ ստեղծելով գործող միջազգային ներդրումային նախագիծը խոչընդոտելու նախադեպ:

Եվ սա ցավոք միակ խնդիրը չէ: Միջազգային փորձագիտական խմբի եզրակացության նկատմամբ անվստահություն են հայտնում բնապահպանները: Եվ այդ անվստահությունը տրամաբանորեն փոխանցվելու է Կառավարությանը, քանի որ վերջինս խոստացել էր այդ եզրակացությունը ստանալուց հետո թույլատրել հանքի շահագործումը: Այսինքն սխալ աշխատաոճի արդյունքում այսօր Կառավարությունն ունի նաև բնապահպանների շրջանում առաջացած կրքերը հանդարտեցնելու խնդիր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: