ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան. WSJ

Vox

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի գնման հնարավորության մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal -ը:

Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել Գրենլանդիան: Նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին դրա վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:

Պարբերականի փոխանցմամբ՝ որոշ օգնականներ աջակցել են Թրամփի այդ քայլին՝ հայտարարելով, որ դա կարող է տնտեսական հիանալի քայլ լինել, իսկ մյուսները նման գաղափարն ընկալել են որպես նախագահի հերթական մոլի ցանկություն:

Նշենք, որ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի ինքնավար տարածքը: Այն երկրագնդի ամենախոշոր կղզին է և զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն ք/կմ տարածք։ 


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 6 կմ/ժ
22 C°
 
15°  30° 
21.09.2019
  21° 
22.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը