ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է 3 սկզբունքի վրա

Sputnik

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին, որտեղ նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար երեք սկզբունքները:

«Որպես արտաքին քաղաքականության առանցքային սկզբունք առանձնացվել է ինքնիշխանությունը, որի պրիզմայից էլ մենք դիտարկում ենք մեր քայլերը՝ ի նպաստ մեր պետական շահերի: Սա այն է, ինչ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳ նախարարը բազմիցս ներկայացրել է որպես հայաստանակենտրոն քաղաքականություն:

Երկրորդ սկզբունքը համահայկականությունն է: Սա արտահայտում է մեր հավաքական ներուժը լավագույնս օգտագործելու մեր նպատակը՝ մեր հավաքական շահերի, ազգային ինքնության, քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների և պետության ամրապնդման ու զարգացման նպատակների առաջմղման համար:

Փոխգործակցությունը երրորդ հիմնարար սկզբունքն է, որն իր մեջ ներառում է իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն միջազգային հանրության հետ՝ ի նպաստ խաղաղության, անվտանգության և զարգացման:

Այսպիսով, ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունն են ձևավորում արտաքին քաղաքական ոլորտում մեր գործունեության տրամաբանության շրջանակը, դրանք են մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները», - նշել է Նաղդալյանը:

Ըստ մամուլի խոսնակի, օգոստոսի վերջին Երևանում մեկնարկելու է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքը, որն այս տարի հանդես է գալու նոր ձևաչափով: Այն ներառելու է ՀՀ պետական գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ մի քանի օր տևող ակտիվ և փակ քննարկում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերի շուրջ:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 14 կմ/ժ
25 C°
 
  20° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը