ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Մենք պետք է գիտակցենք, որ ԵԱՏՄ միակ կառույցն է, որտեղ մենք լիիրավ տեր ենք. Շ. Քոչարյան

Yerkir.am

Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կայացել է խորհրդականների և ԵԱՏՄ -ում և այլ երկրներում ՀՀ դեսպանների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նիստում Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ինտեգրացիոն հնարավորություններին: Ըստ նրա՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրոպական միության, առևտրային արտոնություններ ԱՄՆ-ի հետ և այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է Հայաստանն օգտվում այդ առավելություններից։

Նրա խոսքով՝ մասամբ դա պայմանավորված է այն ընկալմամբ, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար մի ինչ-որ այլածին օբյեկտ է, որից հարկավոր է «ինչ-որ բան պոկել»։ «Մենք պետք է գիտակցենք, որ դա միակ կառույցն է, որտեղ մենք լիիրավ տեր ենք, ճիշտ այնպես, ինչպես և միության մյուս անդամ պետությունները։ Այսինքն՝ մենք մեկն ենք այն հինգ պետություններից, որոնք կարող են որոշումներ ընդունել։ Առանց մեր մասնակցության այնտեղ ոչ ոք որոշում ընդունել չի կարող»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ հայկական կողմն այնտեղ «զգալի ներկայություն» ունի, ինչի շնորհիվ կարող է առաջ տանել իր շահերը։

 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 75%
Քամի՝ 6 կմ/ժ
2 C°
 
-4°   
26.02.2020
-2°   
27.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: