ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովը կոչ է արել պատրաստվել «կոշտ» Brexit-ին

europa.rs

Եվրահանձնաժողովը կոչ է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում РИА Новости-ն, ասվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

«Առանց գործարքի Brexit-ին պատրաստ լինել՝ Եվրահանձնաժողովի եզրափակիչ կոչը ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին ու բիզնեսին՝ նախապատրաստվելու 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի դուրս գալուն»,-ասվում է աղորդագրությունում:

Ռելիզում նշվում է, որ «կոշտ» Brexit-ը մնում է իրադարձությունների զարգացման հնարավոր ելքը: Ընդ որում՝  երկրի և միության այդ «ապահարզանը» զգալի դժվարություններ կբերի ԵՄ-ի քաղաքացիների ու բիզնեսի համար, կունենա լուրջ բացասական տնտեսական էֆեկտ, որն ավելի ուժեղ կդրսևորվի Բրիտանիայում, նշում է ԵՀ-ն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: