ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքում հայկական կողմի հայտարարությունն անհանգստության տեղիք է տալիս

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումների՝ վիրջին ամիսների պասիվացումից հետո Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին Վաշինգտոնում:

Հանդիպման նախօրեին սահմանին տեղի ունեցած միջադեպը և դրան նախորդած Ադրբեջանի հռետորաբանությունն արդեն իսկ վկայում էին, որ հանդիպումից ակնկալիքները մեծ լինել չեն կարող: Հանդիպումից հետո կողմերի արած հայտարարությունները հաստատեցին դա:

Հայկական կողմը հիմնական շեշտադրումն արել է լարվածության նվազեցման և վստահության մթնոլորտի կառուցման ուղղությամբ քայլերի անհրաժեշտության վրա: Ընդգծել է «Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների hայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը»:

Հատկապես ուշագրավ է հետևյալ ձևակերպումը. «խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը»: Այն կարող է վկայել միջնորդների կողմից այնպիսի առաջարկի մասին, որը հայկական կողմը գնահատում է որպես անհամաչափ հանձնառություն: Սա կարող է նույնիսկ որակվել որպես ճնշման մասին հայտարարություն:

Մինչդեռ ադրբեջանական ԱԳՆ-ի անդրադարձը հանդիպմանը ցույց է տալիս, որ Բաքուն գոհ չէ հանդիպումից և չի կարևորում արդյունքները: Ադրբեջանական հայտարարության մեջ նշվում է, որ «ընդամենը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել առկա բանակցությունների վերաբերյալ»: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի ակնկալիքները չեն արդարացել:

Հանդիպման արդյունքների մասին ամբողջական պատկերացում հնարավոր կլինի կազմել միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից հետո: Կողմերի հայտարարությունները և այն, որ այս պահին չի քննարկվում երկու կողմերի ղեկավարների հանդիպման անցկացման հարցը, այլ խոսվում է միայն համանախագահների տարածաշրջանային այցի և ԱԳ նախարարների հերթական հանդիպման կազմակերպման մասին, վկայում են, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չկան նույնիսկ դրա նախադրյալները: Միևնույն ժամանակ, հայկական կողմի արձանագրումն անհամաչափ հանձնառությունների քննարկման մասին մտահոգության տեղիք է տալիս:  

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
-1°   
25.02.2020
-4°   
26.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: