ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ Երևանում. ո՞րը կլինի Հայաստանի ասելիքը

Հոկտեմբերի մեկին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Երևան կժամանեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ: Նիստին հրավիրյալ երկրների կարգավիճակով մասնակցություն կունենան Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, ինչպես նաև Մոլդովայի նախագահը՝ դիտորդ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նշենք, որ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին:

Պետք է նշել, որ Սինգապուրի վարչապետի այցը բավական հագեցած է և խոստումնալից՝ ելնելով Բաղրամյան 26-ում ունեցած համատեղ ասուլիսին հնչած հայտարարություններից: Մասնավորապես խոսվել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հաջորդ տարի Սինգապուրում նշվելու են Հայաստանի օրեր: Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է  ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:

Սա, իհարկե երկու երկների երկկողմ զարգացման տեսանկյունից խոստումնալից քայլ է:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, ապա սպասվում է, որ Միության և Սինգապուրի միջև կստորագրվի համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ազատ առևտրի մասին համաձայնագիր:

Այս պահին դրությամբ մի փոքր բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանն Իրանի հետ հարաբերությունների առումով: Անշուշտ, Իրանի ղեկավարի այցը Հայաստանի ԵԱՏՄ միջոցառման շրջանակներում նախատեսվող այց է: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարն օրեր առաջ  է վերադարձել Միացյալ Նահանգներից,  տրամաբանական է, որ հայկական կողմն ասելիք պետք է ունենա: Ունի՞ արդյոք այդ ասելիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բավարա՞ր էր արդյոք ՄԱԿ-ի ամբիոնից  հնչեցրած ելույթում Իրանի հետ ունեցած հարաբերությունների մասին ակնարկը, բավարարո՞ղ է արդյոք ՀՀ ԱԳ ղեկավարի հանդիպումը Միացյալ Նահանգներում Իրանի ԱԳՆ -ի հետ:

Միանշանակ է, որ նախորդ ամսվա ընթացքում Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումով արձանագրված ռուս-իրանական մերձեցման տրամաբանական շարունակության ականատեսն ենք լինելու Երևանում: Եվ առավել ևս այս մերձեցման ֆոնին, որը փաստացի տեղի կունենա Երևանում, ամերիկյան կողմից արձագանքներ կլինեն: Վերջիններով ևս պայմանավորված հայկական դիվանագիտությունն ակտիվ պետք է լիներ ԱՄՆ-ում հանրային կամ ոչ այնքան հանրային մակարդակներում: Իսկ ակտիվ եղել ենք, թե ոչ, իմանալու համար երկար չենք սպասի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: