ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովը հայտնել է Brexit-ի շուրջ բանակցություններում բազմաթիվ չլուծված հարցերի մասին

BBC

Բրյուսելում ընթացող ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու չափորոշիչների շուրջ 12 ժամից ավելի տևած բանակցություններից հետո մնում են բազմաթիվ չլուծված հարցեր: Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է միգրացիայի, քաղաքացիության և ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Brexit-ի հարցով գլխավոր բանակցող Միշել Բարնիեն Եվրահանձնաժողովի կոլեգիային տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում իրավիճակի մասին: Տեխնիկական բանակցություններն ընթացել են երեքշաբթի մինչև խոր գիշեր և դեռևս շարունակվում են: Բանակցությունները կառուցողական են, սակայն բազմաթիվ լուրջ խնդիրներ են մնում, որոնք պետք է լուծվեն: Բանակցություններից հետո Բարնիեն կտեղեկացնի ԵՀ Մշտական ներկայացուցիչների կոմիտեին և Brexit-ի հարցով ԵԽ աշխատանքային խմբին»,- ասել է եվրահանձնակատարը:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ «լուրջ տարաձայնություններ են մնում մաքսային խնդիրներով, առևտրի հարցերով և Brexit-ից հետո ազատ առևտրի մասին կողմերի միջև համաձայնագրերի կնքման կարգի շուրջ»: «Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը  հետագա շտկման կարիք ունի: Եթե դա չկատարվի, համաձայնությունն անհնար է»,- ասել է մեկ ուրիշ դիվանագետ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: