ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ձգտում է վերսկսել բանակցությունները թալիբների հետ. Աֆղանստան է մեկնել Պենտագոնի ղեկավարը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, ժամանել է Աֆղանստան: Սա Էսփերի առաջին այցն է պաշտպանության նախարարի պաշտոնում և նպատակ է հետապնդում վերսկսել բանակցություններն իսլամական «Թալիբան» շարժման հետ:

«Նպատակն է ունենալ խաղաղ համաձայնագիր, ինչ-որ պահի՝ քաղաքական համաձայնագիր, ինչը լավագույն լուծումն է»,- հայտարարել է Էսփերն իր հետ ուղևորված լրագրողներին:

Բանակցությունները, որ շուրջ մեկ տարի է ընթանում են ԱՄՆ-ի և իսլամական «Թալիբան» շարժման միջև, ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին հայտնվեցին խզման վտանգի տակ: Պլանավորված բանակցությունները չեղարկելու անսպասելի որոշում էր կայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կապված Քաբուլի դիվանագիտական թաղամասում իրականացրած պայթյունի հետ, որի արդյունքում զոհվել էր ամերիկացի զինծառայող: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան»-ը: ԱՄՆ-ի ղեկավարի հետ բանակցություններից օրեր առաջ նման քայլի դիմելը Թրամփը որակել էր՝ որպես «բանակցություններում կեղծ առավելություն ձեռք բերելու» փորձ և չեղարկել դրանք: Ի դեպ, մինչ այդ արդեն կար թալիբների հետ նախապես համաձայնեցրած փաստաթուղթ, որը դեռ կարիք ուներ վերջնական համաձայնեցման և լուրջ հիմքեր էր տալիս ակնկալելու, որ Աֆղանստանում շուրջ 18 տարի շարունակվող պատերազմը կարող էր վերջապես ավարտվել: Այժմ Մարկ Էսփերի այցով ԱՄՆ-ն հերթական քայլն է անում՝ վերականգնելու եղած վիճակը և վերսկսելու բանակցությունները:

Թալիբներն ԱՄՆ-ից պահանջում են դուրս բերել զորքերն Աֆղանստանից, ինչին ի պատասխան պաշտոնական Վաշինգտոնը պահանջում է «Թալիբան»-ից անվտանգության կայուն երաշխիքներ, ինչպես նաև կապերի խզում «Ալ-Քաիդա»-ի հետ և ուղիղ երկխոսություն «Թալիբան»-ի և պաշտոնական Քաբուլի միջև, որին թալիբները համարում են Վաշինգտոնի դրածո իշխանություն և հրաժարվում բանակցելուց: Եվ միայն այս պահանջների կատարումից հետո Թրամփը խոստանում է մասնակիորեն բավարարել թալիբների՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու պահանջը. օգոստոսի 29-ին Թրամփը հայտարարեց, որ մտադիր է գրեթե կրկնակի կրճատել Աֆղանստանում գտնվող իր զորախումբը՝ 14000-ից հասցնելով 8600-ի՝ հավելելով, որ անգամ թալիբների հետ վերջնական համաձայնագրի ստորագրման պարագայում չի պատրաստվում ամբողջ զորքը դուրս բերել Աֆղանստանից:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: