ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

ԵԱՏՄ և Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների հարցը․ Տիգրան Սարգսյան

tert.am

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ հաշվարկները, որպեսզի խուսափեն քրոս-կուրսի ծախսերից, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միությունը ծրագրում են «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Սարգսյանը հստակեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր ուղիղ քննարկել, և դրանցից մի քանիսի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են։

«Հարց է առաջանում, թե ինչպես պետք է Աֆրիկայի երկրները առևտուր անեն Եվրասիական տնտեսական միության հետ, եթե մենք ուզում ենք խուսափել քրոս-կուրսերից, որոնք հաշվարկված են դոլարով, եվրոյով, որպեսզի հաշվարկները լինեն ազգային արժույթով, և կուրսերն էլ որոշակիացվեն»,- հավելել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 4 կմ/ժ
19 C°
 
19°  31° 
15.07.2020
19°  31° 
16.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: