ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Սա ճշմարտության և արդարության հաղթանակն է, շնորհակալ եմ». Սերժ Թանկյան

Ամերիկաբնակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:

Twitter-ում Թանկյանը գրել է. «Սա ճշմարտության և արդարության հիասքանչ հաղթանակն է»:

Սերժ Թանկյանը գրառում է արել նաև ֆեյսբուքյան էջում. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ներկայացնելու համար՝ ի հիշատակ իմ պապերի և նրանց բոլոր զոհված ազգականների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի մեծ թվով ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կբարդացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, չնայած համոզված եմ, որ կփորձի: Կարևոր է, որ Թուրքիայի նկատմամբ Սիրիա անօրինական կերպով ներխուժման համար տնտեսական պատժամիջոցներ նույնպես կկիրառվեն: Հաջորդը Սենատի բանաձևն է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: