ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Բանակցություններում բովանդակային քննարկման համար կարևոր է էսկալացիայի ռիսկերի նվազեցումը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարարը հավանական չի համարում այնպիսի իրավիճակը, երբ Ադրբեջանի ատելության քաղաքականությունը ազդեցություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների բովանդակության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից վերջին շրջանի կրակոցներին:

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը մշտապես կարևորներից է: Կա բովանդակային մասը, և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկվում են այդ բովանդակային հարցերը: Չի կարող լինել իրավիճակ, երբ շարունակվում է այդ հռետորաբանության և ատելության քաղաքականությունը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա, մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բացարձակ կարևոր հարց է հասնել իրավիճակի, որը բացառում է էսկալացիայի ռիսկերը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6 կմ/ժ
-6 C°
 
-4°   
27.01.2020
-5°   
28.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: