ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային և հայկական շրջանակների հետ:

Պաշտպանը, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ, դեսպանության շենքում հանդիպել է տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, առանձնահատկություններն ու մարտահրավերները: Ներկաների հետ քննարկում է ծավալվել Արցախի հետագա զարգացման գործում Սփյուռքի դերի վերարժեվորման և հարակից այլ հարցերի շուրջ:

Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայում ասորական և քրդական համայնքների ղեկավարության հետ՝ նրանց հետ քննարկելով Թուրքիայում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղ և կայուն միջավայրում բոլոր ժողովուրդների արժանապատիվ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Թուրքիայի ցեղասպանական գործողությունների անթույլատրելիությունը:

Վիեննայում գործող առաջատար վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ Ա.Բեգլարյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հարուցած սպառնալիքները Արցախի բնակչության իրավունքների հանդեպ: Նրանց հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել հետագա փոխշփումների վերաբերյալ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: